Այսպէս է ասում Տէրը. «Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կգայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: Գուցէ, յանկարծակի գալով, ձեզ քնի մէջ գտնի: Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամէնքին եմ ասում. արթո՛ւն կացէք» (Մարկոսի 13:35-37)

Իմն է վրեժխնդ­րու­թ­յու­նը, և Ե՛ս կհա­տու­ցեմ

Պատժ­վու՞մ է ար­դյոք չա­րը այ­սօր և ինչ­պե՞ս: Ո՞րն է ել­քը բա­րու հաղ­թա­նա­կի:

Այ­սօր հա­ճախ հն­չող հար­ցը ա­ռօ­րյա կյան­քում չա­րի ան­պատ­ժե­լիու­թյան մա­սին է: Ո­մանք մատ­նա­ցույց են ա­նում մարդ­կանց և վկա­յում նրանց ա­նօ­րեն ըն­թաց­քը, մարդ­կանց դառ­նու­թյուն­ներ պատ­ճա­ռե­լը, ան­հիմն չա­րա­խո­սելն ու ստա­հոդ լու­րեր տա­րա­ծե­լը, շա­տե­րի հա­մար ո­րո­գայթ լա­րելն ու հա­ջո­ղե­լը, վե­րա­դաս­նե­րին կա­շա­ռե­լու մի­ջո­ցով ի­րե­նից ա­ռա­վել նվի­րյալ­նե­րին աշ­խա­տան­քից հե­ռաց­նե­լը և զա­նա­զան չա­րիք­ներ պատ­ճա­ռող այդ ա­նօ­րեն մարդ­կանց ո­չինչ չպա­տա­հե­լը, թե­պետ դա ժա­մա­նա­կա­վոր բնույթ է կրում, և նրանք, ով­քեր այդ­պի­սի բա­ներ են ա­նում ու չեն պատժ­վում, շատ ա­վե­լի ո­ղոր­մե­լի ու դժ­բախտ մար­դիկ են, քան­զի ինչ­պես Սի­րաք ի­մաս­տունն է ա­սում. «Մե­ղա­վոր­նե­րի ճա­նա­պարհ­նե­րը հարթ են՝ քա­րե­րից մաքր­ված, բայց վեր­ջը դժոխ­քի խոր­խո­րատն է» (Սի­րա­քի իմ. 22; 11):

Նմա­նա­տիպ երևույթ­նե­րի մենք ա­կա­նա­տես ենք լի­նում գրե­թե ա­մեն օր, և շա­տե­րը թե­րա­հա­վա­տու­թյան պատ­ճա­ռով լց­վում են ո­խա­կա­լու­թյամբ, ա­տե­լու­թյամբ և փոր­ձում են նույն­կերպ պա­տաս­խա­նել նրանց` այդ­պի­սով ոչն­չով չտար­բեր­վե­լով նրան­ցից, մինչ­դեռ սաղ­մո­սեր­գու Դա­վիթ մար­գա­րեն ա­սում է. «Փոս փո­րողն իր փո­րած փո­սի մեջ կընկ­նի» (Սաղ­մոս 7; 16)։ ՈՒղ­ղա­կի փոքր-ինչ համ­բե­րու­թյուն է պետք, և ա­մեն մե­կը կս­տա­նա այն, ին­չին ար­ժա­նի է:

Աշ­խար­հա­յին հոր­ձա­նու­տը բթաց­րել է մար­դու միտ­քը և նե­տել փոր­ձու­թյան հու­րը, ով­քեր հա­վատ­քի մեջ հաս­տատ­ված լի­նեն, հաղ­թա­նա­կած դուրս կգան` որ­պես լույ­սի որ­դի­ներ, ով­քեր ո՛չ` կայր­վեն ու կոչն­չա­նան, քան­զի սևա­մաղ­ձու­թյամբ վա­րակ­վա­ծը, ախ­տի բոր­բոք­ման ժա­մա­նակ կար­ծե­լով, թե ու­րիշ­նե­րին է սպա­նում, ի­րեն է մեռց­նում: Այս կերպ նաև դառն նա­խան­ձով ախ­տա­հար­վածն է կար­ծում, թե ու­րիշ­նե­րին տու­գան­քի, տան­ջան­քի կամ մահ­վան է մատ­նում, բայց մատն­վա­ծը, տա­ռա­պանք­նե­րին համ­բե­րե­լով, իր հո­գին ապ­րեց­նում է, իսկ մատ­նիչն իս­կույն կորս­տյան է մատն­վում: Մա­նա­վանդ, քա­նի որ ով մե­կին ինչ-որ չա­րի­քի է մատ­նում, նույն չա­րի­քի մեջ և ինքն է ընկ­նում, «Հայ­րը ա­մեն դա­տաս­տան տվել է Իր Որ­դուն» (Հովհ. 5; 22): Կա­րի­ճը, կրա­կի մեջ ընկ­նե­լով ինքն ի­րեն է խայ­թում, այդ­պի­սին են նեն­գա­միտ մար­դիկ:

Ե­թե քրիս­տո­նյա ես և քեզ Քրիս­տո­սի զին­վորն ու Խոս­քի կրողն ես հա­մա­րում, և քո մեջ Աստ­ված է բնակ­վում, ա­պա քեզ չա­րիք պատ­ճա­ռող­նե­րին ոչ թե չա­րու­թյամբ պետք է պա­տաս­խա­նել, այլ խղ­ճա­լով ա­ղո­թել նրանց հա­մար, քան­զի այդ­պի­սի­նե­րի վախ­ճա­նը մահն է, դա­տաս­տա­նը` դժոխ­քը:

Տի­րոջ աստ­վա­ծա­խոս Պո­ղոս ա­ռա­քյալն ա­սում է. «Ար­դարև Աստ­ծո բար­կու­թյու­նը եր­կն­քից հայ­տն­վե­լու է մարդ­կանց ամ­բողջ ան­հա­վա­տու­թյան և ա­նի­րա­վու­թյան վրա, քա­նի որ նրանք ճշ­մար­տու­թյու­նը ա­նի­րա­վու­թյամբ են բռ­նած պա­հում» (Հռոմ. 1;18)։ Ա­պա Տի­րոջ ա­ռա­քյա­լը շա­րու­նա­կում է. «Քան­զի գի­տենք, որ Աստ­ծո դա­տաս­տա­նը ճշ­մար­տու­թյամբ է գոր­ծադր­վում նրանց նկատ­մամբ, ով­քեր այս­պի­սի բա­ներ են գոր­ծում: Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դա­տում ես նրանց, ով­քեր այդ­պի­սի բա­ներ են գոր­ծում, և դու էլ նույնն ես գոր­ծում, կար­ծում ես, թե ա­զատ­վե­լու՞ ես Աստ­ծո դա­տաս­տա­նից: Թե՞ ար­հա­մար­հում ես նրա բա­րու­թյան ա­ռա­տու­թյու­նը և նե­րո­ղամ­տու­թյունն ու համ­բե­րու­թյու­նը, չգի­տե՞ս, որ Աստ­ծո բա­րու­թյու­նը քեզ ա­պաշ­խա­րու­թյան է տա­նում: Եվ քո խս­տասր­տու­թյամբ ու ան­զեղջ սր­տով քո ան­ձի դեմ բար­կու­թյուն ես դի­զում բար­կու­թյան օր­վա և Աստ­ծո ար­դար դա­տաս­տա­նի հայտ­նու­թյան օր­վա հա­մար, Աստ­ծո, որ հա­տու­ցում է յու­րա­քան­չյու­րին ըստ իր գոր­ծե­րի. հա­վի­տե­նա­կան կյանք` նրանց, որ բա­րի գոր­ծե­րի մեջ, ի­րենց հա­րատև համ­բե­րու­թյամբ, փնտ­րում են փառք, պա­տիվ և ան­մա­հու­թյուն, իսկ նրանց, որ հա­կա­ռա­կող­ներ են և ճշ­մար­տու­թյան դեմ ապս­տամ­բող­ներ ու ա­նի­րա­վու­թյան հետևից գնա­ցող­ներ` բար­կու­թյուն և զայ­րույթ, նե­ղու­թյուն և անձ­կու­թյուն` ա­մեն մար­դու, որ չա­րիք է գոր­ծում» (Հռոմ. 2; 2-9):

Մեծն Կոս­տան­դիա­նո­սի եղ­բո­րոր­դին՝ Հու­լիա­նո­սը, Բյու­զան­դիաjի կայսրն էր 330-360 թթ։ Կայ­սե­րա­կան գա­հին բազ­մե­լուց հե­տո սկ­սեց կա­մաց-կա­մաց հե­ռա­նալ Քրիս­տո­սից և նույ­նիսկ հա­լա­ծել քրիս­տո­նյա­նե­րին, այդ պատ­ճա­ռով ստա­ցավ Հու­լիա­նոս ՈՒ­րա­ցող ա­նու­նը։

Հու­լիա­նո­սը պար­սիկ­նե­րի դեմ իր մղած պա­տե­րազ­մի ըն­թաց­քում մա­հա­ցու վի­րա­վոր­վեց։ Նրա բա­նա­կի մեջ կա­յին և քրիս­տո­նյա, և հե­թա­նոս զին­վոր­ներ։ Մի օր հե­թա­նոս զին­վոր­նե­րից մե­կը քրիս­տո­նյա մի զին­վո­րի հարց­րեց. «ՈՒ՞ր է հի­մա քո Ա­տաղ­ձա­գոր­ծը»։ Քրիս­տո­նյան սրա­միտ կեր­պով պա­տաս­խա­նեց. «Նա քո կայս­րի դա­գա­ղը շի­նե­լով է զբաղ­ված»։

Բո­լոր դա­տող­նե­րը, ո­խա­կալ­նե­րը, չա­րու­թյան մեջ խա­վա­րած­նե­րը, ու­րա­ցող­ներն ի­րենց գե­րեզ­մանն են փո­րում` ա­նօ­րի­նու­թյան գե­րեզ­մա­նը ար­դար դա­տաս­տա­նի օր­վա հա­մար:

«Հի­շի՛ր վախ­ճա­նի օր­վա ցա­սու­մը և վրեժխ­նդ­րու­թյան ժա­մա­նա­կը, երբ Տե­րը քեզ­նից կշր­ջի իր ե­րե­սը» (Սի­րաք 18; 24)։
«Մարդ կա, որ կորց­նում է իր շնորհ­նե­րը, որ­պես­զի երևան հա­նի ար­դա­րու­թյու­նը, խո­րա­մանկ էլ կա, որ քայ­լում է խո­նարհ և գլ­խա­հակ, սա­կայն նրա փո­րը լիքն է նեն­գու­թյամբ:

Նա դեմ­քով խո­նարհ է և խուլ է ձևա­նում, բայց քեզ կս­պա­սի այն­տեղ, ուր չես էլ կար­ծում:

Եվ ե­թե ու­ժի պա­կա­սու­թյու­նը նրան ար­գելք հան­դի­սա­նա վնա­սե­լու քեզ, ա­պա նա քեզ չա­րիք կպատ­ճա­ռի, երբ պա­հը գտ­նի»: (Սի­րա­քի ի­մաստ. 19; 23-26)։

Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ

Աղբյուր՝ Irates.am