Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Ուր ես գնում զինվոր

«Ո՞ւր ես գնում, զինվոր», 1985 թվականին Յուրի Երզնկյանի նկարահանած ֆիլմը՝ Ազատ Գասպարյանի գլխավոր դերակատարմամբ։

Սյուժե

Երբ սկսվում է պատերազմը, Օհանյանների տոհմից վեց տղամարդիկ ծառայությունն սկսում են նույն գումարտակում։ Ընկնելով Ռուսաստանի արևելքը՝ գյուղացիները ստիպված են լինում սովորել ոչ միայն ռազմական գործը, այլև ռուսերենը։ Օհանյանների խումբը մասնակցում է պատերազմական գործողություններին, սակայն որքան դեպի արևմուտք են գնում նրանք, այնքան պակասում է նրանց թիվը. Բեռլին են հասնում միայն երկուսը՝ Եղիշն ու Դերենիկը։ Եվ հիմա, երբ պատերազմն արդեն ավարտվել է, Եղիշ Օհանյանը վերադառնում է Հայաստան՝ իր հետ տանելով իր գնդի զոհված ծառայողներից մեկի դստերը, ում որդեգրել էր։

Դերասաններ և նկարահանող անձնակազմ

Նկարահանող անձնակազմ

Ռեժիսոր - Յուրի Երզնկյան
Սցենարիստ - Մանուկ Մնացականյան
Օպերատոր - Ռուդոլֆ Վաթինյան
Մոնտաժ - Ս. Վաթինյան
Երաժշտությունը - Յուրի Հարությունյան
Դեկորացիաները - Վալենտին Պոդպոմոգով, Կարեն Դավիդով
Ձայնագրող օպերատոր - Յուրի Սայադյան
Խմաբգիր - Դավիթ Մուրադյան, Հրաչյա Բեյլերյան
Ֆիլմի տնօրեններ - Վարդան Բադալյան, Գոռ Վարդանյան

Դերասանական անձնակազմ

Ազատ Գասպարյան - Եղիշ
Եկատերինա Գրիգորևա - Մաշա
Ռուբեն Մկրտչյան - Դերենիկ
Աշոտ Ադամյան - Հունան
Գուժ Մանուկյան - Աղվան
Արա Մանուկյան - Շավարշ
Աշոտ Գևորգյան - Սերոբ
Տատյանա Բովկալովա - Նինա
Ալեքսանդր Արժիլովսկի - Պրոխորով
Ալեքսանդր Բեսպալիյ - Չուրսին
Գալինա Մակարովա - տարեց կին
Պավել Կորմունին - Պյոտր Իվանովիչ

Դրվագներում - Հրայր (Գեորգի) Կարապետյան, Կարեն Ջանիբեկյան, Սվետլանա Տուրովա, Վլադիմիր Վոլկով, Վիկտոր Տարասով, Յուրի Ստուպակով, Յուրի Կոզյուչից, Վալերի Սմեցկոյ, Զոյա Բելոխվոստիկ, Պյոտր Յուրչենկով, Վալենտին Բելոխվոստիկ, Մ. Զիմինա, Ալեքսանդր Տիմոշկին

Տեխնիկական և այլ տվյալներ

Երկիրը Հայկական ԽՍՀ
Լեզուն հայերեն
Ֆիլմը գունավոր
Տևողություն - 82 րոպե, ժապավենի երկարությունը՝ 2259 մետր
Ձայնը - մոնո
Պրեմիերան կայացել է 17.01.1986