Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Կոմիտաս. Վարդիկս

Խըցիկիս մօտ ջուր եմ արել մարգ ու մարգ,
Վարդիկիս հոտ հուր էր դառել բարկ ու բարկ․
Ելայ անհոգ սարերի գոգ շըրջելու,
Սիրու ամպեր բոլորեցին թըրջելու։

Մահիճիս քով հուր եմ վառել դողունի
Վարդիկիս հով դուռ էր ճարել գողունի․
Լանջէս ի վեր սիրոյ շիթեր շաղելով՝
Երազ-յոյզեր նուագեցին խաղալով։

Գիշեր գացաւ՝ լուսին-լուսին յուսալի.
Նոր օր բացավ՝ արեւն լուսալի։

Մենաւոր խըցիկէն՝
Յուսոյ սարակ շաւիղով
Աշխարհ մըտայ,
Վարդի բոյրի գըծիկէն՝
Հովի բարակ տաւիղով՝
Քեզի գըտայ։