Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Հպարտ եմ

Հպարտ եմ ես նրա համար,
Որ փառահեղ՝ պատմությունդ,
Եվ անունդ այնքան հին է:
Հպարտ եմ ես նրա համար,
Որ փլվել է թեպետ տունդ,
Բայց չի խախտվել նրա հիմը:

Հպարտ եմ ես, որ քեզ համար
Որդիներդ դարեր ընկան,
Որ սուրբ պահեն քո անունը:
Հպարտ եմ ես, որ քեզ համար
Թանկ է եղել թանաքն այնքան,
Որքան կարմիր քո արյունը:

Հպարտ եմ ես քո մատների
Ճարտարությամբ անհատնելի,
Քեզ թարգմանող քո գրքերով:
Հպարտ եմ ես անվամբ քո սուրբ,
Լեզվով, որով երբ չես խոսում՝
Նույնն ես ասում քո երգերով:

Հպարտ եմ ես քո անցյալի
Մաքառումով ու պայքարով,
Տոկունությամբ, կամքով համառ:
Հպարտ եմ ես քո պանծալի,
Քո լուսավոր այս ներկայով,
Որ… գալիք է այլոց համար:

Պարույր Սևակ