Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

«Հասկացեք ախր, մեր զիվորների համար կա միայն ՀԱՅ մարդ: Ուրեմն եկեք ՀԱ՛Յ մնանք ա՛յ մարդ»

Մեծագույն ցավ է մեր երիտասարդների կորուստը: Կարծում եմ ոչ մի ՀԱՅ այս ցավին անհաղորդ չէ: Չեմ պատկերացնում որևէ հայի, ում սիրտը չի մղկտում: էտ ցավի միջից լսում ենք ավետիսը՝ #հաղթելենք: Այո՛, հաղթել ենք, չենք կասկածում ու միշտ ենք հաղթելու, եթե այս հաղթանակին ՏԵՐ լինենք մինչև վերջ: Իրապես ցավ է, երբ լսում եմ նոր նահատակված զինվորի անուն: Բայց, լուրջ, ՍԱՐՍԱՓՈՒՄ եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ մեր հերոսների նահատակությունն իզուր չլինի: Հասկանո՞ւմ եք, եթե ստացվի, որ իզուր նահատակվեցին, նշանակում է մենք իզուր ենք ապրում: Խնդրում եմ սիրելի ՀԱՅԵՐ, թույլ մի տվեք որևէ պառակտում, մենք միասնական ոգով պիտի կարողանանք հարյուրավոր մեր նահատակ հերոսների չապրած տարիները ապրել. առանձին-առանձին հնարավոր չէ, միայն միասնական հավատքով ու ոգով է հնարավոր: Գիիտե՞ք, կարևոր չէ ով ինչ տեսակետ, կամ քաղաքական ինչ հայացքներ ունի, մենք մեր լույս տղաներին լիքը պարտք ենք, մի ամբողջ կյանք ենք պարտք: Բայց այդ կյանքից պիտի բուրի մեր հայությունը: Խնդրում եմ, մի՛ բամբասեք, մի՛ չարախոսեք, մի՛ վիճեք, մի՛ պառակտվեք: Չհասկացա՞ք, որ պատերազմի մեջ կուսակցական ու հասարակական շահեր չկան: Այնտեղ մենք մի շահ ունենք, որ մեր ԼՈՒՅՍ ՈՐԴԻՆ առողջ տուն վերադառնա: Հասկացեք ախր, մեր զիվորների համար կա միայն ՀԱՅ մարդ: Ուրեմն եկեք ՀԱ՛Յ մնանք ա՛յ մարդ:

Տեր Եսայի քահանա Արթենյան