Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Արթուր Ղարիբյան. Կենսագրություն

Արթուր Ղարիբյան (Դուդուլ) (1967, Ստեփանավան - 1992, Սրխավենդ), Արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատար։

Կենսագրություն

Ծնվել է 1967 թ. դեկտեմբերի 16-ին Ստեփանավանում՝ կուլիկամցու ընտանիքում։ 1992 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը, սովորել է քանդակի բաժնում։

Արցախյան ազատամարտ

1988 թվականից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների, ԼՂՀ Շահումյանի շրջանի, Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի, Կրկժանի, Մարտակերտի ազատագրմանը, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Լաչինի ռազմական գործողություններին։

Զոհվել է 1992 թվականի նոյեմբերի 6-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի համար մղված ինքնապաշտպանության մարտի ժամանակ՝ ականի պայթյունից։ Այդ օրը շատ տխուր է եղել, չի խոսել։ Չորս փամփուշտ է ցույց տվել, ասել է. «Էս մեկը Դուշմանինն է, մեկը՝ Ուզբեկինը, մյուսը՝ Վարդան Բախշյանինը, չորրորդն էլ իմն է»:

Աճյունը ամփոփված է Եռաբլուրում` իր ընկեր և հրամանատար Դուշման Վարդանի կողքին:

Հիշատակ

Ա. Ղարիբյանի անունով անվանակոչվել են Ստեփանավանի արվեստի թիվ 1 դպրոցը, ԼՂՀ Մարտակերտ քաղաքի արվեստի ստուդիան, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի միջնակարգ դպրոցը: Երևանում գործում է Ա. Ղարիբյանի անվան թանգարան-ցուցասրահ (Կոմիտասի պողոտա 47 հասցեում): Լույս է տեսել նրան նվիրված «Արթուր»: Արծվի թռիչք էր նա» գիրքը (1998, 2-րդ լրամշակված հրտ.՝ 2001, հեղ.՝ Գ. Ղարիբյան)։ «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարով նկարահանվել է «Արթուր» փաստագրական ֆիլմը (1999, սցենարի հեղինակ և ռեժիսոր Ս. Թադևոսյան)։

Պարգևներ

Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով (հետմահու), ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (հետմահու) և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով (հետմահու)։

Տեսանյութը՝ «Խոնարհ հերոսներ» հաղորդաշարի