Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Վերջին նետումը

Վերջին նետումը, 1966 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանված հայկական սև-սպիտակ ֆիլմ, որն ստեղծվել է Ա․ Լանդոջիև «Վճռական նետում» պատմվածքի մոտիվներով։

Սյուժե

Ֆիլմի գլխավոր հերոսը, որի անունը չի նշվում, մարզադահլիճի միջանցքում զրուցում է որդու՝ Հարութի հետ, որը նոր է ընդգրկվել բասկետբոլի թիմի հիմնական կազմում և այդ օրը մանսակցելու է իր առաջին միջազգային հանդիպմանը։ Որդու հեռանալուց հետո հայրը հիշում է քսաներեք տարի առաջ պատահած դեպքը, որն այդպես էլ չի կարողացել ջնջել հիշողությունից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիները մի խումբ գերիների առաջարկում են բասկետբոլի գնդակի դիպուկ նետումների շնորհիվ փրկվել մահապատժից։ Անհրաժեշտ քանակությամբ հաջող նետումներ կատարում է միայն մի գերի, սակայն դրանից հետո նա վտանգում է իր կյանքը՝ ցանկանալով փրկել նաև մյուսներին։

Գլխավոր դերերում

Լևոն Թուխիկյան
Վլադիմիր Մարտենս
Նիկոլայ Մորշչակով
Իգոր Չերենկով

Նկարահանող անձնակազմ

Սցենարի հեղինակ՝ Վիլեն Զախարյան
Բեմադրող ռեժիսոր՝ Վիլեն Զախարյան
Բեմադրող օպերատոր՝ Ստեփան Մարտիրոսյան
Կոմպոզիտոր՝ Մարտին Վարդազարյան
Բեմադրող նկարիչ՝ Ռաֆայել Բաբայան
Հնչյունային ռեժիսոր՝ Մ․ Հովակիմյան
Դիմահարդարներ՝ Ռ․ Մանդունյան, Մ․ Բաղդասարյան
Մոնտաժը՝ Ա․ Աբովյանի
Ռեժիսորի օգանականներ՝ Ռ․ Սարգսյան, Բ․ Աբգարյան
Օպերատոր՝ Կ․ Բաղդասարյան
Խմբագիր՝ Մ․ Տեր-Պողոսյան
Տնօրեն՝ Վ. Ալեքսանդրյան
Հայկական ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախում, դիրիժոր՝ Օհան Դուրյան