Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Զաքարյան Մուրադ Գրիշայի․ «Բուժականի Մուրադը»

Զաքարյան Մուրադ Գրիշայի, «Բուժականի Մուրադ» (սեպտեմբերի 5, 1971, գ. Բուժական (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) - մարտի 23, 1994, գ. Սեյիդահմեդլու (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ։ ՀՀ բանակի լեյտենանտ (1993)։ 1989-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1991-1994 թվականներին՝ Շուշիի առանձնակի գումարտակի վաշտի հրամանատարի տեղակալ։

Մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի (Կիրով, Եղցահող ևն) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993 թվականին վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։ Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Մուրադ Զաքարյանի մասին նկարահանվել է «Բուժականի Մուրադը» ֆիլմը (2001, «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշար, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ս. Թադեոսյան)։ Թաղված է Բուժականում։