Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Հայտնի և անհայտ Առնո Բաբաջանյանը

«Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ հնչյուններով: Քուն թե արթուն շոշանջների մեջ եմ: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է՝ թե հրաժեշտ տալ կյանքին»: 
Առնո Բաբաջանյան

«Առնոն XX դարի երկրորդ կեսի հայ իրականության ամենատաղանդավոր երաժիշտն էր. Աստված նրան պարգեւել էր մեծագույն մի հանճար»,- ասել է Խորեն Աբրահամյանը:

Կյանքը սիրում էր նրան, ինքն էլ` կյանքը, ինքը՝ Առնո Բաբաջանյանը:
Հողմով բերված մի հատիկ էր, որից վեր խոյացավ արդի հայ երաժշտության կենաց ծառը…Սվետլանա Նավասարդյան:

Ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր` Արմեն Սարգսյան,
Ձայնը կարդաց` Բարեղամ Ղուկասյանը։