Սիմեոն Աֆոնսկի «Հոգու բանալիներ»
Ոչ միայն հացիվ
«Ո՞րն է ամենահազվադեպը` Տալու կարողությունը:
Ո՞րն է ամենալավը` Ներելու կարողությունը:
Ո՞րն է ամենադժվարը` Լռելու կարողությունը:
Ո՞րն է ամենակարևորը` Հարցնելու կարողությունը:
Ո՞րն է ամենաանհրաժեշտը` Լսելու կարողությունը:
Ո՞ր սովորությունն է ամենատհաճը` Խառնակչությունը:
Ո՞ր սովորությունն է ամենավնասակարը` Շաղակրատությունը:
Ո՞ր մարդն է շուտ մոտենում Աստծուն` Գթասիրտը:
Ո՞ր մարդն է ամենաուժեղը` Ով կարողանում է ըմբռնել Ճշմարտությունը:
Ո՞ր մարդն է ամենաթույլը` Ով հավատում է իր զորությանը:
Ո՞ր մարդն է ամենախոհեմը` Ով ականջալուր է սրտի ձայնին:
Ո՞ր կապվածությունն է առավել վտանգավոր` Կապվածությունը սեփական մարմնին:
Ո՞ր մարդն է ամենաաղքատը` Ով ամենից շատ սիրում է փող:
Ինչպե՞ս դիմակայել դժբախտությանը` Խոնարհությամբ:
Ինչպե՞ս դիմակայել տառապանքին ` Համբերությամբ:
Ո՞րն է առողջ հոգու նշանը` Հավատը:
Ո՞րն է հիվանդ հոգու նշանը` Անհուսալիությունը:
Ո՞րն է սխալ գործողությունների նշանը` Գրգռվածությունը:
Ո՞րն է ճիշտ արարքների նշանը` հոգու Խաղաղությունը:
Ո՞ր կենդանի մարդն է մեռած` Անտարբերը:
Ո՞ր մարդը երբեք չի մեռնում` Աստծուն և մերձավորներին Սիրողը»:
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Աղբյուր՝ Movsisyannune.com