Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Վուրգ Ոսկանյան․ Կենսագրություն

1941-1993

Արցախյան ազատամարտի Հերոս, հրամանատար։

Վուրգ Ոսկանյանը ծնվել է Սիսիանի Բռնակոթ գյուղում: Եղել է Սիսիանի թիվ 1 դպրոցի զինղեկը: Վուրգի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ, իր հայրենի Բռնակոթում` մի բլրի լանջին, կառուցվել է Մեծ եղեռնի 2-րդ հուշարձանը։

Վուրգը առաջիններից էր, որ Սիսիանում կազմակերպել է «Ղարաբաղ» կոմիտեն։ 1989 թվականին Վուրգի մտահղացմամբ և «Ղարաբաղ» կոմիտեի տղաների ուժերով, քարտաշ-վարպետների ջանքերով Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ ապրիլի 24-ին կառուցվել է Հայոց ցեղասպանության 74-րդ տարեդարձը խորհրդանշող հուշարձանը։

Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորների ջոկատով միացել է պայքարին: Կռվել է Զանգեզուրի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում։1988թ. սկսած մինչև իր հերոսական նահատակությունը` ազգային-ազատագրական պայքարի հորձանուտում էր։

1989թ. օգոստոսի 28-ին ադրբեջանցիները Նախիջևանի տարածքից առաջացել էին։ Վուրգն իր ջոկատով ուժեղ հակահարված է հասցնում ու հետ շպրտում նրանց։

...

1990թ. հուլիսի 12-ին Մինքենդի սահմանագծում ադրբեջանցիները դարձյալ խախտել էին սահմանը. երկու ժամ տևած փոխհրաձգությունից հետո հանկարծ օդում հայտնվում է 7 ուղղաթիռ։ Սպառազինված ռուս զինվորները շրջապետելով՝ պահանջում են զինաթափվել ու հանձնվել։
Կամավորականները, շրջան կազմելով ու նռնակները պատրաստ պահած, սկսում են բարձրաձայն երգել։
Տղերքի համարձակությունից շփոթված՝ ռուս սպան փոխում է վճիռը՝ զենքերը հանձնելու պայմանով։ Վուրգի հրամանով մեծ քանակությամբ զենք հաջողվում է թաքցնել, իսկ որոշ մասը հարկադրված հանձնում են։

...

Վուրգի պրպտող միտքը մի նոր փայլատակում է տալիս։ Նա ձեռնամուխ է լինում ֆուգասային տիպի ականների պատրաստմանը, որոնք ծննդյան 50-ամյակի առթիվ անվանում է Վ-50։

1992թ. օգոստոսին Սիսիանում գործող երկրապահ կամավորականների ջոկատի հիմքի վրա ստեղծվում է պայմանագրային մոտոհրաձգային գումարտակը՝ իր վաշտերով, որոնցից մեկի հրամանատարությունը վստահվում է Վուրգ Ոսկանյանին։

...

1993թ. մարտի 31-ը դարձավ Վուրգի կյանքի վերջին օրը։ Վերջինը, որի ընթացքում ակնհայտ է դառնալու երեսունմեկ քաջերի շրջապատման մեջ մինչև արյան վերջին կաթիլը պայքարելու վճռականությունը։
Ընկնում էին զինակիցները, զոհվում, վիրավոր հրամանատարն ինքն էլ արյունաքամ էր լինում, բայց էլի կարգադրում է, որ իրեն այնպես պառկեցնեն, որ շարունակի մարտը ղեկավարել… Օգնության եկած զինակիցները ականատես են լինում սահմռկեցուցիչ տեսարանի. արյունարբու ոսոխը պղծել էր դիակները, դաժան խոշտանգումների ենթարկել զոհվածների մարմինները, կոտրել Վուրգի թեւերն ու ոտքերը…

2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ է:Վուրգ Ոսկանյանի անվամբ է կոչվում Սիսիանի թիվ 4 դպրոցը, Արցախի Վակունիս գյուղը, որտեղ 1993 թվականին զոհվել է ազատագրական պատերազմի հերոսը, վերանվանվել է Վուրգի անվամբ՝ Վուրգավան: 2012 թվականին Սիսիանում տեղադրվել է Վուրգի հուշարձանը

Աղբյուր՝ Հայ Հերոսներ

Տեսանյութը՝ «Խոնարհ հերոսներ» հաղորդաշարի