Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Վասն հայրենյայց անմահացած Ռուստամ սարկավագ Պողոսյանի բանաստեղծությունը նվիրված Տաթևի վանքին

Որտեղ կարող է մարդկային հոգին
Ականջալուր լինել մեր Փրկչի ձայնին,
Կամ որտեղ կարող են տեսնել Քրիստոսին
Մարդկային աչքերն ու սիրտը մարդկային։
Աստված է տվել այդ վայրն աշխարհին,
Բայց հասու է նա կարծես քչերին։
Հավատքի սյուն է Մայր Հայաստանին,
Ծանոթ է աշխարհը Տաթեւի վանքին
Եվ վանահորը Հայր Միքայելին
Տվել է Աստված մեր ժողովրդին։
Պահպանում է Տերն այն փոքրիկ հոտին
Որ հետեւում է Տաթեւի վանքին։
Հավատքի դուռ է ամուր հենարան,
Հուսահատվածի լուռ պատսպարան։
Պարիսպ է հույսի, մեղքի քավարան,
Տաթեւի վանքին հավերժ հենարան։
Տաթեւը դրախտն է այն Եդեմական,
Ուր որ ապրել են Ադամն ու Եվան,
Որ Տիեզերքն է հավետ, հավիտյան
Մեղա գալիս ու սպասում թողության։
Թե ողջ աշխարհն էլ գնա կործանման,
Հողմ ու փոթորիկ կամ անխիղճ թալան
Գան սրբեն-տանեն աշխարհ Հայաստան
Անշարժ կմնա Վանքն ու վանական։
Անշարժ կմնա, հավերժ կաղոթի,
Արթուն կմնա, թե կյանքն էլ քնի,
Առավոտյան շուտ, թե կես գիշերին,
Կարոտ է կյանքը վանահոր ձայնին։

Աղբյուր՝ Հայր Միքայել ֆեյսբուքյան էջ