Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Հայրավանք

Հրաշագործության հետ կապված այս վանական համալիրը Հայրավանք գյուղի հյուսիս արևելյան եզրին է, Սևանա լճի առափնյա հրվանդանի վրա: Պատմական աղբյուրների համաձայն, այս վայրը դեռևս 4-րդ դարից սրբատեղի է եղել:

Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը Կեսարիայից վերադառնալիս, նախ հիմնել է Գանձասարի վանքը, այնտեղ թողնելով Հովհաննես Մկրտչի մասունքներից: Երբ հասել է Գեղամա ծովի այս վայրերը, նրան ուղեկցող վարդապետներից մեկը Հայրապետին խնդրել է ճգնության համար իրեն այստեղ թողնել: Լուսավորիչը Քրիստոսի Խաչափայտի մասունքը հանձնել է վարդապետին, որ դրվի աղոթատանը՝ կառուցումից հետո: 4-րդ դարի աղոթատան հիմքերը այսօր էլ պահպանվում են:

9-րդ դարում, Մարիամ իշխանուհու նվիրատվություններով կառուցվել է վանքի Ս. Ստեփանոս եկեղեցին:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության

Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Վիկտորիա Կարապետյան