Այսպէս է ասում Տէրը. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան» (Տիմոթեոս 2:11-13)

Ագահութեան մասին․ Սուրբ Գրիգոր Տաթեւացի

Գրիգոր Տաթևացին ծնվել է 1346 թվականին Սյունիք աշխարհի Վայոց ձորում: 7 տարեկանում ծնողները Գրիգորին ուսման են տալիս։ Հետագայում կրթությունը շարունակում է Տաթևի համալսարանում՝ աշակերտելով սուրբ վարդապետ Հովհան Որոտնեցուն։

1371 թվականին Գրիգորն իր ուսուցչի հետ ուխտագնացություն է կատարում Երուսաղեմ և այնտեղ ստանում է կուսակրոն քահանայի աստիճան, իսկ իրենց վանքը վերադառնալու ճանապարհին՝ Դարանաղյաց գավառումձեռնադրվում է վարդապետ և Որոտնեցին նրան հանձնոմ է վարդապետական գավազան։ 1380 թվականին նրանք տեղափոխվեցին Ապրակունյաց վանք։

1388 թվականին, իր ուսուցչի մահից հետո Գրիգորը դառնում է այդ վանքի առաջնորդը։ Վարելով փիլիսոփայության, աստվածաբանության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ։

1390 թվականին Տաթևացին հաստատվեով Տաթևում, իր շուրջը համախմբեց Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակեց իր գիտամանկավարժական գործունեությունը։ Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն։

Դասախոսել է Մեծոփավանքի և Սաղմոսավանքի դպրոցներում։ Մեծոփավանք տեղափոխվեց Սյունիքի երկրաշարժից հետո՝ չդիմանաքով արտաքին թշնամիների և երկրաշարժի արհավիրքներին՝ Գրիգոր Տաթևացուն աշակերտել են 15-րդ դարի հայ մշակույթի մի շարք նշանավոր գործիչներ՝ Թովմա Մեծոփեցին, Առաքել Սյունեցին և ուրիշներ։ Տաթևացու 300-ից ավելի աշակերտները նշանակալի դեր են խաղացել հայ հոգևոր-եկեղեցական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում։ Նա միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների (միարարների) դեմ՝ պաշտպանելով Հայ եկեղեցու ինքնուրույնությունը։

Մաղաքիա Օրմանյանը նրան անվանել է «վարդապետության նահապետ», իսկ Մեծոփեցին՝ «Երկրորդ Լուսավորիչ»։

Տաթևացին անփոխարինելի ավանդ ունի Հայաստանի մշակույթի, լուսավորության տարածման և եվրոպական մտածողույունը հայոց մտավորական շրջանները ներմուծելու մեջ։

Տաթևացին նաև մանրանկարիչ էր ու երաժիշտ։ Պահպանվել է 1297 թվականին գրված մի Ավետարան (Մատենադարան, ձեռագիրդ 7482), որը 1378 թվականին նկարազարդել է Տաթևացին։

Գրիգոր Տաթևացին ապրել է խիստ պահեցող կյանքով, շարունակ կրել է մազեղեն հագուստ և պարեգոտի։