Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Զրույց է պետք

Ով ինչ ուզում է, թող ասի, բայց մի շատ կարևոր բան պակասում է մեր իրականության մեջ։ Թերի է։ Զրույց չկա։ Սովորական զրույց։ Այնպիսին, որպիսին կար, օրինակ, Հովհաննես Շիրազի ու Գրիգոր Նարեկացու միջև։ Կամ Պարույր Սևակի ու Մաշտոցի... Մարդիկ շփվում էին միմյանց հետ։ Դարերի միջով, ժամանակի ու տարածության։ Նման մանր բաները երբեք չեն խանգարել մեծերի զրույցին։ Իսկ հիմա՞... Ո՞նց ստացվեց, որ Խորենացին դարձավ ընդամենը պատմիչ, Քուչակի հայրենները՝ նոտաներ ու տեքստ, Նարեկացու աղոթքը՝ գրական լեզու, Դուրյանի սերը՝ դժվար սովորվող անգիր, Թումանյանի ապրումները՝ դպրոցական ծրագիր... Ընդամենը։

Իսկ զորավարնե՞րը։ Խոսու՞մ են նրանք իրար հետ։ Ո՞վ է վերջին անգամ զրուցել ոտքերը երկու լեռներին հենած Վասակ Մամիկոնյանի հետ։ Րաֆֆուց հետո եղե՞լ է նման զրույց։ Թեկուզ հոգու խորքում, ոչ հրապարակավ։
Իսկ ղեկավարնե՞րը, իշխաններն ու թագավորները՞... Մի խոսքով։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Նկարը՝ Գեղամ Գեղամայնի