Այսպէս է ասում Տէրը. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան» (Տիմոթեոս 2:11-13)

Մեր Մեծերը․ Հարություն Կալենց

ՀԽՍՀ վաս­տա­կա­վոր նկա­րիչ, Պե­տա­կան մրցա­նա­կի դափ­նե­կիր Հա­րու­թյուն Կա­լենցն իր ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ պայ­մա­նա­վո­րել է հայ գե­ղան­կար­չու­թյան «նոր ալի­քը»:

Հա­րու­թյուն Կա­լեն­ցը (իս­կա­կան ազ­գա­նու­նը՝ Խար­ման­դա­րյան) 1915 թ-ին զրկվել է ծնող­նե­րից, 1918 թ-ին ապաս­տա­նել է Հա­լե­պի ազ­գա­յին որ­բա­նո­ցում, որի կրթա­րա­նում 1923 թ-ին աշա­կեր­տել է նկա­րիչ­ Օն­նիկ Ավե­տի­սյա­նին:

1927-30 թթ-ին աշ­խա­տել է ֆրան­սի­ա­ցի նկա­րիչ Կլոդ Միշ­լեի ար­վես­տա­նո­ցում և հա­մա­տեղ ցու­ցա­հան­դես­ներ կազ­մա­կեր­պել Լի­բա­նա­նում ու Սի­րի­ա­յում: 1930 թ-ին Կա­լեն­ցը հաս­տատ­վել է Բեյ­րու­թում, եղել Լի­բա­նա­նի ար­վես­տա­գետ­նե­րի մի­ու­թյան հիմ­նա­դիր­նե­րից, բա­ցել սե­փա­կան ար­վես­տա­նոց:

1930-40-ա­կան թվա­կան­նե­րին Կա­լենցն աշ­խա­տել է հաս­տո­ցա­յին գե­ղա­նկար­չու­թյան, դե­կո­րա­տիվ որմ­նան­կար­չու­թյան և գրաֆիկայի բնա­գա­վառ­նե­րում: Մաս­նակ­ցել է Նյու Յոր­քի մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դե­սին, որ­տեղ Լի­բա­նա­նի տա­ղա­վա­րի հար­թա­քան­դակ­նե­րի հա­մար ար­ժա­նա­ցել է պատվո դիպ­լո­մի:

1946 թ-ին Կա­լեն­ցը հայ­րե­նա­դար­ձել է: 1950-60-ա­կան թվա­կան­նե­րը նկար­չի ստեղ­ծա­գոր­ծու­թյան ծաղ­կուն շրջանն է. ստեղ­ծել է բազ­մա­թիվ դի­ման­կար­ներ, նա­տյուր­մորտ­ներ, բնա­նկար­ներ, որոնք աչ­քի են ընկ­նում կա­ռուց­ված­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյամբ, թա­փան­ցիկ ու նուրբ երանգ­նե­րով: Կա­լենցն ստեղ­ծել է վե­հա­շունչ կտավ­ներ, որոնց բնո­րոշ են բա­ցա­ռիկ գե­ղան­կար­չա­կան ճա­շա­կը, իրա­կա­նու­թյու­նը բա­ցար­ձա­կա­պես գույ­նե­րով ըն­կա­լե­լու վար­պե­տու­թյու­նը: Կա­լեն­ցի նշա­նա­վոր գոր­ծե­րից են գրող Վի­վան Չի­թե­ջյա­նի (1957 թ.), պարուհի Մա­յա Պլի­սեց­կա­յա­յի (1959 թ.), նկարչուհի Քնա­րիկ Հով­հան­նի­սյա­նի (1960 թ.), դե­րասանուհի Վա­լեն­տի­նա Խմա­րա­յի (1961 թ.) դի­ման­կար­նե­րը, «Աշու­նը Զանգ­վի ձո­րում» (1957 թ.), «Սևանա կղզու Սուրբ Կա­րա­պետ եկե­ղե­ցին» (1957 թ.), «Աշու­նը բու­սա­բա­նա­կան այ­գում» (1961 թ.), «Գա­րու­նը մեր բա­կում» (1967 թ.) բնան­կար­նե­րը, «Նա­տյուր­մորտ. մրգեր» (1959 թ.), «Նա­տյուր­մորտ» (1960 թ.) և այլ կտավ­ներ: Ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դես­ներ է ու­նե­ցել Բեյրութում, Մոսկ­վա­յում, Լե­նինգ­րա­դում (այժմ՝ Սանկտ Պե­տեր­բուրգ), Երևանում: Գոր­ծե­րից պահ­վում են Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հում, Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նում, մաս­նա­վոր հա­վա­քա­ծու­նե­րում:

Կա­լեն­ցի անու­նով Երևանում կոչ­վել է փո­ղոց, 2009 թ-ին ստեղծ­վել է «Կա­լենց» մշա­կու­թային հիմ­նա­դրամը: