Այսպէս է ասում Տէրը. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան» (Տիմոթեոս 2:11-13)

«Հայ ըլ­լա­լուս հպարտութիւնը միշտ ներ­կայ է ամէն մէկ տո­ղիս մէջ»․ Արամ Հայկազ

Արամ Չեքենյանը ծնվել է 1900թ․ մարտի 22-ին՝ Շապին-Գարահիսարում, որը լեռան ստորոտի մոտ տեղակայված քաղաք է այժմյան Թուրքիայի հյուսիսարևելյան մասում։ Հայրը՝ Արսեն Չեքենյանն է, մայրը՝ Յուղաբերը. հինգ եղբայրներից կրտսերն է։ Հայկազ գրական անունը իրենից երկու տարով մեծ եղբոր անունն է։ Սովորել է ծննդավայրի Ազգային վարժարանում։

1915 թ. Թուրքիայի իշխանության կողմից իրականացվում էր հայերի զանգվածային ոչնչացում։ Ամռանը, երբ թուրքական զորքն արդեն քաղաքի մոտ էր, 5000 հայ բնակիչներ այրեցին իրենց տներն ու դաշտերը և բարձրացան լեռը, որի գագաթին հռոմեական հին բերդի մնացորդն կային։ Սա հայտնի է Շապին Գարահիսարի ապստամբություն անունով։ Իրենց հետ տարան նաև ուտելիք, կենդանիներ և պայքարեցին գրեթե մեկ ամիս, մինչ սովի կմատնվեին։

Լեռը բարձրացած ավելի քան 5000 մարդուց մնացել էր մի խումբ։ Արամ Հայկազի եղբայրները, հայրը և շատ այլ ազգականներ սպանվածներից էին։ Նա և մայրը տեղահանվեցին, աքսորի ուղարկվեցին ու ստիպված էին կտրել-անցնել մինչև սիրիական անապատ։ Արամ Հայկազը հրաշքով փրկվել է առերես Իսլամ ընդունելով, որպես մուսուլման նա կարողացավ ապրել, մինչ ձեռք կբերեր ազատություն։ Այդ ժամանակի մասին նրա հուշագրության մեջ՝ «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ» պատմում է որպես հովիվ և ծառա իր կյանքը, թե ինչպես է պատանուց մեծացել երիտասարդի քուրդ ցեղակիցների և տոհմապետերի մոտ, երբ Թուրքիան դեռևս Օսմանյան կայսրություն էր։

1919-ի մայիսին Արամը փախչում և հանգրվանում է Կ.Պոլիս, որտեղ միանում է հորաքրոջը, որոշ ժամանակ մնում է ամերիկյան միսիոներական որբանոցում, նաև հաճախում Կեդրոնական վարժարան, որտեղ սովորում է մեկ տարի ու կես՝ աշակերտելով նաև Հակոբ Օշականին։ Երկու տարի անց՝ 1921 թ. նա նավարկության է մեկնում դեպի ԱՄՆ, որտեղ ապա աշխատում է փորագրանկարողի օգնական նյույորքյան Daily Mirror շաբաթաթերթում, իսկ գիշերները սովորում է անգլերեն՝ կարդալով համաշխարհային և ամերիկյան դասականներին՝ Կիպլինգից մինչև Բալզակ և Պո։

1922 թ. նա սկսում է գրել հայկական հրատարակությունների համար՝ գրական անուն վերցնելով, քանի որ վախենում էր մերժման «խարանից» և 22 տարեկանում Արամ Չեքենյանը դառնում է Արամ Հայկազ։

Մահանալով 85 տարեկանում՝ Արամ Հայկազը հրատարակել էր 10 գիրք, որոնց կարդում էին տարբեր երկրներում բնակվող բազում հայեր։ Բացառությամբ վաղ տարիների ինքնակենսագրական գործերի՝ նրա աշխատությունների մեծ մասը եղել են հումորային պատմվածքներ և Ամերիկայի ժամանակակից կյանքի համառոտ պատումներ։ Նրա գործերը խիստ անձնական էին և նա առերևույթ աննշան իրադարձությունների մասին գրում էր բնական, խոսակցական ոճով՝ ի՞նչ կար սենդվիչի մեջ, գնալ սխալ հուղարկավորության, մնալ հիվանդանոցում, իր որդու ավարտելը։ Նա մանրամասն չի պատմում անցյալի ցավի մասին, այլ այսպես կոչված «կարոտի գրականության» ներկայացուցիչ էր։ Ժամանակի ամենահայտնի հայ գրողներից է եղել և ստացել մի շարք գրական մրցանակներ։ 1971-ին այցելել է Հայաստան, 1972-ին նրա 50-ամյա հոբելյանը նշվել է մի շարք միջոցառումներով ԱՄՆ-ի, Կանադայի և Լիբանանի քաղաքներում։

Ամուսնացել է Փարիզում երիտասարդ հայուհու հետ, ում հանդիպել էր Ստամբուլի դպրոցում։ Բնակվել է Նյու Յորքի Քվինս շրջանի Ռիգո Փարք թաղամասում, ունեցել է 2 զավակ՝ մեկ տղա և մեկ աղջիկ։ Մահացել է Նյու Յորքում թոքաբորբի բարդացումից 85 տարեկան հասակում։

«Արծուեբույնի անկումը» (The Fall of the Aerie) անգլերեն հատորը, որը պատմում էր Շապին Գարահիսարի հերոսամարտի մասին, վերահրատարկվել է 2010 թ. ծննդյան 110-րդ տարեդարձի առթիվ հայկական կրթական և մշակութային միություն «Համազգայինի» կողմից։ 2009-ին Երևանում տպագրվել են Մարգարիտ Խաչատրյանի կազմած Արամ Հայկազի նամակների ընտրանին, 2010-ին՝ «Մոռացված էջեր. 1924-1950» (հատոր Ա), 2012-ին՝ «Մոռացված էջեր. 1951-1960» (հատոր Բ), 2013-ին՝ «Մոռացված էջեր. 1961-1966» (հատոր Գ), 2012-ին՝ «Պատմուածքներ» ժողովածուները։

Բացի առաջին գիրքը՝ Արամ Հայկազը բոլոր գործերը գրել է հայերեն և հրատարակել Հայաստանում։ Նա շատ չի խոսել իր գրելու մասին, բայց ասել է. «Կրնամ ըսել, թէ գրա­կա­նու­թիւնը օգ­տա­գոր­ծե­լով եր­բեք քա­րոզ­չու­թիւն չեմ ըրած։ Մար­դու բան սոր­վեց­նե­լու մտա­հո­գու­թիւն եւ յա­ւակ­նու­թիւն չեմ ու­նե­ցած, բայց Հայ ըլ­լա­լուս հպարտութիւնը միշտ ներ­կայ է ամէն մէկ տո­ղիս մէջ։