Այսպէս է ասում Տէրը. «Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կը փրկուի» (Մարկոսի 13:13)

Հոգևոր հայրենիք․ Զրույց ժամանակակից թատրոնի շուրջ

Ի՞նչ է հայրենիքը, որտե՞ղ փնտրենք հայրենիքը. այս հարցերը հայության ֆիզիկական գոյության մասին չեն, այլ նրա ամբողջ ապագայի, նրա կուլտուրական ստացվածքների, նրա հոգեկան ինքնության մասին: Եվ չ՛կամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր հայրենիքը, այլ հոգու մտքի հպարտությամբ ճոխացնենք նրան, տենչանք ու աշխատենք հոգևոր Հայաստանի համար: Նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգեւոր կորուստն անդառնալի է: Հաղորդաշարի հիմնական թեմաները շոշափում են կարևորագույն հարցեր՝ ի՞նչ սյուների վրա է կառուցված հայրենիքը և ի՞նչ սյուների վրա է շարունակում կառուցվել՝ աշխարհագրական, տնտեսական, պատմական, մշակութային: