Այսպէս է ասում Տէրը. «Խոհեմութիւնից զուրկ թագաւորը մեծ անիրաւութիւն անող է, բայց անիրաւութիւնն ատողը երկար կեանք կ՚ունենայ» (Առակներ 28:16)

Լուսիկ Քոշյան

Ծնվել է Բաքվում: 1938-1961 թթ. եղել է հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի առաջատար մենակատարուհի, 1961-1984 թթ.` Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի: Կատարողական վարպետությունը ձևավորվել է անսամբլում՝ Թաթուլ Ալթունյանի, Իլյա Արբատովի, Է. Մանուկյանի ղեկավարությամբ: Նրա կատարմամբ լայն ճանաչում են գտել «Բինգյոլ», «Մաճկալ», «Ես պուճուր եմ», «Լուսնյակ գիշեր», «Ջաղացս պատիկ-պատիկ» ժողովրդական, գուսաններ Ջիվանու, Շերամի, Հավասու, Աշոտի, Շահենի երգերը։

Հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, արտերկրում։ Պարգևատրվել է Պատվո շքանշանով։ 1961 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Մահացել է Երևանում:

Հանրային հեռուստաընկերության «Երգ Երգոց» հաղորդաշարը ներկայացնում է սիրված երգչուհի Լուսիկ Քոշյանին։

Հաղորդումը վարում է Խորեն Լևոնյանը: