Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Ողորմութեան շահը. Սարգիս Շնորհալի

Սարգիս Շնորհալի՝ Սարգիս Մեկնիչ (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), 12-րդ դարի հայ մատենագիր։

Սովորել է Կարմիր վանքում, հետագայում հաստատվել է Քարաշիթի վանքում (Կիլիկիա)։ Գրական գործունեության մեջ հետևել է արևելյան քրիստոնեական եկեղեցու հայրեր Գրիգոր Աստվածաբանին, Բարսեղ Կեսարացուն, Եփրեմ Ասորուն։ Հեղինակել է մի շարք ճառեր, խրատներ, աստվածաբանական երկերի մեկնություններ։ Լեզվի գեղեցկության և խորիմաց վարդապետության համար ստացել է «Շնորհալի» մականունը։

Սարգիս Շնորհալու աշխատություններից առանձնապես հայտնի է «Մեկնութիւն Կաթողիկեայց»-ը։