Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ խոտորվեք և մի՛ գնացեք ունայն կուռքերի հետևից, որոնք ոչ մի օգուտ չեն բերում և չեն կարող ազատել. չէ՞ որ դրանք ունայն են» (Սամուել 12:21)

«Տառերը բացում էին իր գեների սկզբնաստեղծ և ի վերուստ սահմանած կազմախոսությունը»

Իմ առջև են դրված Հայ հայի հատորները: Նա գլուխը կախ, ամբողջ իր կյանքի ընթացքում հավաքում էր հայերեն բառեր: Ու՞մ համար, ի՞նչ նպատակով… Այդ հարցը մի այլ ոքի մեջ կարող է ծագել, բայց ոչ Հայ հայի: Ու նրան չտատանեց նաև այն, որ 37 թվականին երկու հայ` համազգեստավոր սևահեր հայն ու շիկահեր հայը, ծխախոտ էին հանգցնում նրա ճակատի վրա` մոխրաման դարձնելով ազնվաշուք գլուխը: Նա շարունակում էր առանձնացնել տառերը` որպես ինքնուրույն քանդակներ, ուրվագծային գլուխգործոցներ, ապա միացնում տարբեր արմատներով ու ածանցներով:

Տառերը բացում էին իր գեների սկզբնաստեղծ և ի վերուստ սահմանած կազմախոսությունը: Այդ տառերն ու բառերը նկարագրությունն էին այն խոչ ու խութ արահետի, որ տանում էր իր կյանքի հազարամյակների սկիզբը, ու էլի նրա նախագո ծայրը գնում արմատանում էր Աստվածների մոտ: Ու Հայ հայը ոչ թե հիսուն տարեկան էր այդժամ, այլ մշտամնա ոգու տերը…

Աղասի Այվազյան

Հրաչյա Աճառյանի մասին

«Հայ հայը» պատմվածքից

Աղբյուր՝ HOVIKCHARKHCHYAN'S BLOG։