Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Առնո Բաբաջանյան․ Հերոսական Բալլադ

Ա. Բաբաջանյանի հուզական, հորդաբուխ ու շքեղ «Հերոսական բալադը» նրա գեղարվեստական մտածողության նոր կողմերի բացահայտման վառ վկայությունն է: Թեման ու հինգ վարիացիաները նյութի ազատ ու անկաշկանդ շարադրանքի, իրենց բնույթով տարբեր կերպարների հմուտ համադրման նմուշներ են: Որոշակի ծրագրայնության սկզբունքը իրականացնելու նպատակով կոմպոզիտորը ստեղծում է հերոսական, ըմբոստ-ռոմանտիկական (առաջին), նուրբ քնարական (երկրորդ), տոնական, պարային (երրորդ), սգո-ողբերգական (չորրորդ) բազմաբնույթ կերպարներ և բնականորեն ընդհանրացնող կենսակայուն ֆինալային (հինգերորդ մաս) վարիացիա: Ազգային ոգով, տիպական դարձվածքներով հարուստ «Հերոսական բալադը» բացահայտեց կոմպոզիտոր-կատարողի՝ մենակատար գործիքի, ինչպես և նվագախմբի բազմահմուտ, հնարամիտ կիրառումը: Դաշնամուրային տրիոն ազգային երաժշտության ու դասական արվեստի ավանդույթների, մասնավորապես, ազգային մեղեդային ու ձայնակարգային ոլորտի և դասական տոնայնական համակարգի ներդաշնակ մարմնավորման օրինակ է: