Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Տան մեծը. Բաբկեն Ներսիսյան

Բաբկեն Ներսիսյան (հուլիսի 18, 1917, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 14, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Թբիլիսիում ծնված, Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնում իր դերասանական կյանքի ուղին սկսած տաղանդավոր դերասանը իր ստեղծագործական կյանքը շարունակել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, մինչև իր մահկանացուն կնքելը։

Բաբկեն Ներսիսյանի ծնողները՝ Պողոսը և Եղիսաբեթը, եղել են մշեցիներ, հետագայում հաստատվել են Թբիլիսիում, որտեղ էլ 1917 թվականին ծնվել է Բաբկենը։ 17 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի թատրոն։

Հետագայում Վարդան Աճեմյանը նրան հրավիրում է Հայաստան։ 1955 թվականին Թիֆլիսի Հայ դրամայից նա տեղափոխվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոն։

1957 թվականից նկարահանվել է կինոյում։ Եղել է Հայկական ԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ։

Բաբկեն Ներսիսյանի որդին՝ Տիգրան Ներսիսյանը, նույնպես դերասան է։