Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

Մխիթար Սասնեցի. Ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ Նա, Ով իջավ երկնքից…

Մխիթար Սասնեցի, Ճառ այն մասին, որ Տերն ասաց Նիկոդեմոսին թե՝ «Ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ Նա, Ով իջավ երկնքից…»:

Մխիթար Սասնեցի (Կերմանեցի). ծնվել է 1260-ական թվականներին Կերմանց գյուղում (Ապահունիք գավառ): Մատենագիր, մանկավարժ:

Սովորել է Մեծոփավանքում և ձեռնադրվել քահանա:

1282-85-ին Գլաձորի համալսարանում աշակերտել է Ներսես Մշեցուն և Եսայի Նչեցուն. Որպես առաջին շրջանավարտ՝ նրան շնորհվել է վարդապետ, աստիճան:

Մինչև 1337-ը ղեկավարել է Սեծոփավանքի դպրոցը, ծավալել գրչական, քարոզչական բեղմնավոր աշխատանք, պայքարել ունիթորության դեմ: Մխիթար Սասնեցուց մեզ են հասել տասը ձեռագիր (չորսը՝ Մատենադարանում, երկուսը՝ Երուսաղեմում):

Մահացել է 1337 թվականին Մեծոփավանքում (Քաջբերունիք գավառ):