Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Նվիրյալները. Արտակ Օհանյան (Գուսան)

Գուսան Արտակը հերթական մարտերից մեկի ժամանակ տեսնելով, որ վերջանում է զինամթերքը, իսկ օգնությունը տեղ կհասնի 20 րոպեից, փայտի վրա ամրացնում է շորերի կտորներ՝ նմանեցնելով դրոշակի պարզում է վերև փորձելով հասկացնել, որ պետք է դադարեցվի կրակոցները։ Ի զարմանս բոլորի ադրբեջանցիները դադարեցնում են կրակոցները, որից հետո ադրբեջաներեն գոռալով հասկացնում է, որ դուք էլ եք հոգնած, մենք էլ և կարելի է մի պահ հանգստանալ, առաջարկելով իր կողմից երգը, իսկ նրանց կողմից պարը։ Պայմանավորվածությունը համաձայնեցվում է երկկողմանի, և նա սկսում է բարձր և խրոխտ ձայնով երգել հայկական ազգագրական երգերի շարան, որի ընթացքում նկատելի է դառնում ադրբեջանցիների պարը։ «Հանգստի» ժամանակը տևում է մոտավերապես 15-20 րոպե, որի ընթացքում արդեն տեղ է հասնում սպասվելիք զինամթերքը։ Արտակը հանգիստ շունչ քաշելով՝ հայերեն հայհոյանքների շարանից հետո ադրբեջաներենով հայտարարում է, որ ավարտվեց հանգստի ուրախ ժամանցը, որից հետո կրկին շարունակվում է թեժ մարտը։

1993 թվականի սեպտեմբերի 9-ին 5 ընկերների հետ Կուբաթլուի շրջանում հատուկ առաջադրանք կատարելիս մարտի են բռնվում դարանակալված թշնամու 2 ջոկատների հետ, որտեղ և նա կնքում է մահականացուն։ Գուսանի աճյունը հանգչում է «Եռաբլուր» պանթեոնում, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ զոհված ազատամարտիկների կողքին։