Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Լուսինե Զաքարյան․ Միակ պահպանված հարցազրույցը

Որքան հիշում եմ ինձ մանուկ հասակից, մեր տանը միշտ հնչել է երաժշտությունը... Ես ընդհանրապես շատ եմ սիրել երաժշտությունը և չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երաժշտության: Այն իմ շունչն է, եթե կարելի է այդպես արտահայտվել, իմ հոգին... դեռևս ուսանելու տարիներին, 1958-ին, ես ընդունվեցի Ս. Էջմիածնի Մայր տաճարի երգչախումբ: Սա նշում եմ, քանի որ իմ երգացանկի մեծ մասը կազմող հոգևոր երաժշտությունը կապված է Ս. Էջմիածնի հետ, որտեղ ես ծանոթացա մեր միջնադարյան երգարվեստին:

Շատ եմ սիրում մեր ժողովրդին: Ունկնդրի և իմ կապը ես գտնում եմ միայն բեմի միջոցով, քանի որ երգիչն իր ասելիքը ասում է երգի միջոցով: Այդ պատճառով էլ միշտ սպասում եմ համերգներին: Եթե ժողովուրդը հավանեց, դա ամենամեծ վարձատրությունն է:

Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ