Այսպէս է ասում Տէրը. «Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում» (Կորնթացիներ 13:4)

Գրիգոր Արծրունի. «Հասարակական անձնասպանություն»

Երևի հայի ճակատագիրն է գաղթել, անդադար գաղթել... որովհետև հայ հասարակությունը վճռել է մնալ անշարժ, երդվել է հավիտենական անշարժության գաղափարին...

Իսկ ինչ որ հայտնվում է նրա մեջ նոր, թարմ, առաջ մղող, զարկ տվող,- նա պետք է դուրս գցվի, աքսորվի, ժայթքվի նրա միջից...

Մեր ժամանակակից հայ հասարակությունը կարծում է, որ կարող է հայ մնալ միայն մի պայմանով, այն է՝ անշարժ մնալով։ Իսկ եթե մի որևէ շարժում, առաջադիմություն ընդունեց,- նա այլևս իրան հայ չէ համարում...

Այս է հայի պատմական հատկությունը։

Հետևեցեք, հետևեցեք այդ գովելի հատկությանը, գաղթել տվեցեք, ստիպեցեք ձեր վարմունքով գաղթել օտարության մեջ այն բոլորը, ինչ որ բացառությամբ ձեր մեջ հայտնվում է՝ նոր, թարմ, առողշ, բարոյապես և մտավորապես բարձր...

Բայց չմոռանաք, որ վերջը դուք ինքներդ կպատժվեք այդպիսի հակաընկերական վարմունքի համար...

Գիտե՞ս, հասարակություն, քո վարմունքը քո որդիների վերաբերությամբ ինչպես է անվանվում՝ «հասարակական անձնասպանություն»: