Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Նվիրյալ անձեր․ Կարպիս Սուրենյան

Կարպիս Հովհաննեսի Սուրենյան (Սարկավագյան) (1925, օգոստոսի 21, Աթենք - 2011, հոկտեմբերի 5, Երևան), հայ արձակագիր, թարգմանիչ։

1945 թվականին ավարտել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը, 1967 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1946 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։

Հրատարակվել են Սուրենյանի «Մաքուր ձեռքեր» (1959), «Բնիկ ո՞րտեղացի եք» (1969), «Արևորդիներ» (1979), «Ոգու ամրոցներ» (1982) վիպակների, պատմվածքների, էսսեների ժողովածուները։

«Արևորդիներ» վիպակ-էսսեում, որի յուրօրինակ հերոսներն են Մարտիրոս Սարյանն ու Ավետիք Իսահակյանը, շոշափված է հայրենադարձության թեման։ Սուրենյանի էսսեները հատկանշվում են քնարա-փիլիսոփայական շնչով ու ոճով։

Գրել է «Դոստոևսկու մեծ հոգսը և մեծ նորարարությունը» էսսե-ուսումնասիրությունը։ Թարգմանել է Ֆ. Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպը, Ջ․ Գոլսուորդիի «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարը, Վիլյամ Սարոյանի պատմվածքներից («Պատերազմ է հայտարարվել», 1963)։

Պատանի հասակից Սուրենյանը օրագիր է պահել, որը հրատարակվել է նրա կյանքի վերջին տարիներին երկու հատորով («Սարգիս Խաչենց» հրատարակչություն, 2005 և 2007 թթ․)։ Օրագրությունը արտահայտում է նրա վաղ մանկությունը Աթենքում, պատանեկանությունը՝ Կիպրոսում և երկրորդ աշխարհամարտից հետո՝ կյանքը Խորհրդային Հայաստանում։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է գրեթե 60 տարվա ժամանակահատված։

Տեսանյութը Շողակաթ հեռուստաընկերության։