Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Ավետարան ըստ Մատթեոսի

Ավ. ըստ Մատթեոսի 1:1-17

Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու։

2Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին. 3Յուդան ծնեց Փարեսին եւ Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին.4Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. 5Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբէդին՝ Հռութից. Օբէդը ծնեց Յեսսէին. 6Յեսսէն ծնեց Դաւիթ արքային։ Դաւիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից. 7Սողոմոնը՝ Րոբովամին. 8Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Յոսափատին. Յոսափատը ծնեց Յորամին. Յորամը ծնեց Օզիային. 9Օզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային. 10Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոսին. 11Ամոսը ծնեց Յոսիային. Յոսիան ծնեց Յեքոնիային եւ նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերութեան ժամանակ։ 12Բաբելոնում գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին. 13Սաղաթիէլը ծնեց Զորոբաբէլին. Զորոբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին.14Եղիակիմը ծնեց Ազորին. Ազորը ծնեց Սադոկին. Սադոկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին. 15Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. 16Մատթանը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս։ 17Արդ, Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ։

Մատթ. 1:18-25

18 Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես եղավ. նրա մայրը` Մարիամը, որ Հովսեփի նշանածն էր, նախքան նրանց` իրար մոտենալը, Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց: 19 Եւ Հովսեփը` նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան: 20 Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երեւաց նրան եւ ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին` քո կնոջը, որովհետեւ նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է: 21 Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Հիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին` իր մեղքերից»: 22 Սակայն այս ամենը եղավ, որպեսզի կատարվի, ինչ որ Տիրոջ կողմից ասվել էր Եսայի մարգարեի բերանով. 23 «Ահա կույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանվել, որ նշանակում է Աստված մեզ հետ»: 24 Եւ Հովսեփը քնից արթնանալով` արեց, ինչպես հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առավ իր մոտ: 25 Բայց նրա հետ չհարաբերվեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Հիսուս:

Մատթ. 2:1-12

1Երբ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղեմ եւ ասացին. 2 «Ու՞ր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»: 3 Եւ երբ Հերովդես արքան լսեց այս, խռովվեց, նրա հետ` եւ Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը: 4 Եւ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրենսգետներին` հարցրեց նրանց, թե ու՞ր պիտի ծնվի Քրիստոսը: 5 Եւ նրանք ասացին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, որովհետեւ մարգարեի միջոցով այսպես է գրված. 6 «Եւ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, Հուդայի քաղաքների մեջ փոքրագույնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովվի իմ ժողովրդին` Իսրայելին»: 7 Այն ժամանակ Հերովդեսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը: 8 Եւ նրանց Բեթղեհեմ ուղարկելով` ասաց. «Գնացե՛ք ստույգ իմացեք մանկան մասին եւ երբ գտնեք, տեղեկացրե՛ք ինձ, որպեսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»: 9 Եւ նրանք երբ թագավորից լսեցին այս, գնացին: Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկավ կանգնեց այն տեղի վրա, ուր մանուկն էր: 10 Աստղը տեսնելուն պես չափազանց ուրախացան: 11 Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մոր` Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը` նրան նվերներ մատուցեցին` ոսկի, կնդրուկ եւ զմուռս: 12 Եւ երազի մեջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդեսի մոտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը:

Ձայնագրությունը ՎԵՄ ռադիոկայանի.

Կարդում է Սարգիս Նաջարյանը