Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի» (Պետրոս 4:1)

Ճարտարապետ Ջիմ Թորոսյան

Ջիմ Պետրոսի Թորոսյան (ապրիլի 18, 1926 - հունվարի 5, 2014), հայ ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետ (1971 - 1981)։

ՀԽՍՀ ժողողվրդական արտիստ Մարգո Մուրադյանի ամուսինը։

1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1954 թվականին Մոսկվայում ավարտել է ԽՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան, 1957 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 1954 թվականից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (1979 թվականից՝ պրոֆեսոր)։ 1962-1964 թթ.՝ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ։ 1958 թվականից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։

1989-1990 թթ. Ջիմ Թորոսյանը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը։

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ է, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգևի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգևի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր։

ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր (1994), Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան (2002) անդամ։

Վրաստանի ճարտարապետության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2001)։

Բուլղարիայի (1982), Վրաստանի (2001), Ռուսաստանի (2002) ճարտարապետների միությունների պատվավոր անդամ, Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե (1982), ՀՀ Անանիա Շիրակացու (1998) մեդալներ։ Երևանի (2003), Սպիտակի (2004) պատվավոր քաղաքացի։

Արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը։ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի դափնեկիր (2009)։

2006 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Բնակվել է Երևան քաղաքում, Մարշալ Բաղրամյան պողոտային կից Ալիխանյան փողոցի թիվ 12 շենքում, որը նախագծվել է իր և ճարտարապետ Էդիկ Պապյանի կողմից։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965,1976,1996), Թբիլիսիում (1967), Մոսկվայում (1983, 1997), Լենինգրադում (1983)։

Ջիմ Թորոսյանի ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում՝ Բարսելոնում, Սոֆիայում, Վենետիկում և այլուր։

2016 թվականին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ճարտարապետի 90-ամյակին նվիրված բացվել է «Հիմա կգամ. Ջիմ Թորոսյան և արվեստանոց խորագրով» ցուցահանդես։