Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի» (Պետրոս 4:1)

Գուսան Շահեն

Շահեն (Շահեն Եղիազարի Սարգսյան)՝ բանաստեղծ, պատմագիր։ Ծնվել է 1909 թվականի սեպտեմբերի 14-ին։ 1939 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ, 1967 թվականից՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1970 թվականից՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ։

1934-1939 թթ. հայտնի է դարձել ողջ ԽՍՀՄ-ի տարածքում։

1937-1941 թթ. եղել է մեներգիչ Հայֆիլհարմոնիայի երգի և պարի անսամբլում։ Եղել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի հիմնադիրներից։

1982 թվականին Գյումրիում հիմնադրել է աշուղական դպրոց։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:

Շահենի տոհմում հայտնի անուններ են աշուղներ Սիաին, Ավագը, Պոտոն, Արթենի Ալեքը, որոնց մոտ էլ սովորել է և աշուղի կոչում ստացել։ Պապի՝ Սարգսի, հոր՝ Եղիազարի և մորաքրոջ՝ հայդուկ Սալվիի անուններին հանդիպում ենք զորավար Անդրանիկի ջոկատում՝ Առաքելոց վանքի մարտի օրերին։ Հայրը զինվորական սպա էր Առաջին աշխարհամարտի տարիներին, իսկ հայդուկ Սոսեն՝ հայդուկապետ Աղբյուր Սերոբի կինը՝ տալվորիկցի Ատլաս տատի քույրն էր։

Եղել է Հայկական ժողովրդական երգի ու պարի համույթի մեներգիչ, ղեկավարել «Շահենի քնար», «Երևան», «Շիրակ» համույթները։ Գրել է ավելի քան 300 քնարական երգեր, «Էլինար» պոեմը, «Հերիքնազ» երաժշտական պատկերը, «Սառա» սիրավեպ-երգաշարը, «Սասնա Դավթի ու Մսրա Մելիքի մենամարտը» դյուցազներգությունը։ Շահենի ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են ունեցել Շիրակի ժողովրդական երգարվեստի հարուստ ավանդույթները։ Շահենի երաժշտական լեզուն լի է զգայնությամբ, ռիթմիկ պատկերների ճկունությամբ, լայնաշունչ երգային ու պարային տարրերի զուգորդմամբ։ Ժողովրդականություն են վայելում «Սասնա ծուռ», «Ալմաստը շողում է». «Խռոված էր», «Թուխ մազերուդ», «Անծանոթ սեր», «Նաիրյան դալար բարդի», «Անցա, գնացի», «Կոմիտաս» և այլ երգեր:

Հանրային հեռուստաընկերության «Երգ Երգոց» հաղորդաշարը նվիրված է Գուսան Շահենի հիշատակին։

Հաղորդումը վարում է Խորեն Լևոնյանը: