Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Հայից Հայ․ Արա Շիրազ

Արա Շիրազը (8 հունիս, 1941 - 18 մարտ, 2014) ծնվել է Երևանում: Եղել է բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին: 1966թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: 1968թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ:

Նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և այլուր:

Գործերից են` «Պարույր Սևակ» (1974թ.), «Եղիշե Չարենց» (1977թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1980թ.), «Հովհաննես Շիրազ» (1989թ.), «Տիգրան Պետրոսյան» (1989թ.), «Վիլյամ Սարոյան» (1991թ.), «Վազգեն Առաջին» (2008թ.) և այլն: Գործերի մեծ մասը պահպանվում են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում և Երևանի ազգային պատկերասրահում:

Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության քարտուղարության անդամ:

1987թ. ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ:

1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 1979թ.` Հայաստանի Պետական մրցանակի` Երևանի «Դվին» հյուրանոցի զարդաքանդակների համար, 2009թ.` Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

Արա Շիրազին ներկայացնում է «Հայից հայ» հաղորդաշարը։

Հեղինակ և վարող՝ Արփեն Մովսեսյան։