Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Այդ օրից ստորագրեցի Խաչիկ Դաշտենց

Տարոնցին հարցրեց.

- ­Խաչիկ, դու ո՞ր գյուղից ես։

- Դաշտադեմ։

- Խութ-Բռնաշենում է, կարծեմ։ Սև սարի վրա։ Ձեր գյուղի դիմաց ի՞նչ սարեր են երևում։

- Ծովասարը և Մարաթուկը։

- Ուրեմն լավ կլինի, որ գրական ազգանունդ ստորագրես Դաշտենց։ Թե ձեր գյուղի անունը կհիշվի, և թե, բացի այդ, բոլորս պետք է համախմբվենք Չարենցի շուրջ։ Նա Նոյեմբեր միության քարտուղարն է և կազմակերպիչը։

- Ուրեմն Դաշտենց ստորագրեմ։

- Միայն այդպես։

Այդ օրից ստորագրեցի Խաչիկ Դաշտենց։