Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Երգում է Կոմիտաս վարդապետը․ Մոկաց Միրզա

Օրն էր ուրբաթ,
Լուս ի շաբաթ,
Գյաշտ էրիր ենք Մալաքյավեն,
Թըղթիկ մեկավ Զըզիրու քաղքեն,
Առին, բերին Մալաքյավեն,
Տվին ի ձեռ Մոկաց Միրզեն։
Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն։

Առեց կարդաց,
Քաղցրիկ լեզվին էրավ մազդեն,
Շըլեց աչքեր, կախեց չանեն,
Քաղավ գույն կարմիր երեսեն։
Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն։

Կանչեց, ասաց
Յուր մըշակին.
- Դո՛ւս քաշի Բոզ-Բեդավին,
Վըրա դրեք թամք սադաֆին,
Սաֆար կերթամ չուր Զըզիրեն։
Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն։