Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Մխիթար Սասնեցի․ Մեղքերի խոստովանութեան մասին

Մխիթար Սասնեցի (Կերմանեցի). ծնվել է 1260-ական թվականներին Կերմանց գյուղում (Ապահունիք գավառ): Մատենագիր, մանկավարժ:

Սովորել է Մեծոփավանքում և ձեռնադրվել քահանա:

1282-85-ին Գլաձորի համալսարանում աշակերտել է Ներսես Մշեցուն և Եսայի Նչեցուն. Որպես առաջին շրջանավարտ՝ նրան շնորհվել է վարդապետ, աստիճան:

Մինչև 1337-ը ղեկավարել է Սեծոփավանքի դպրոցը, ծավալել գրչական, քարոզչական բեղմնավոր աշխատանք, պայքարել ունիթորության դեմ: Մխիթար Սասնեցուց մեզ են հասել տասը ձեռագիր (չորսը՝ Մատենադարանում, երկուսը՝ Երուսաղեմում):

Մահացել է 1337 թվականին Մեծոփավանքում (Քաջբերունիք գավառ):