Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ խոտորվեք և մի՛ գնացեք ունայն կուռքերի հետևից, որոնք ոչ մի օգուտ չեն բերում և չեն կարող ազատել. չէ՞ որ դրանք ունայն են» (Սամուել 12:21)

Որ խորհրդոց ես տէր Աստուած անմահ

Որ խորհրդոց ես տէր Աստուած անմահ. զծածկեալ խորհուրդ չարին ապականեալ վանեա. զքեզ օրհնեմք Աստուած հարցն մերոց: Որ զնախնւոյն Աբրահամու զհանդէս. խորագոյնս ծանուցեր աւետեօք որդւոյն պատուեալ. զքեզ օրհնեմք Աստուած հարցն մերոց: Որ շնորհես ծածկելոց յայտնի գոլ. Յուդաս արծաթոյ զանհասանելիդ մատնէր. զքեզ օրհնեմք Աստուած հարցն մերոց: Զտէր օրհնեցէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան: Զբնակեալն ի վերին զօրսն ծածկապէս խորհուրդ. քահանայքն հոլոնեալ վաճառէին զաստուած. եւ բարձր արարէք զնա յաւիտեան: Որ վասն մեր համբերեաց բանսարկուին. կամաւ վաճառի Աստուած բանն. եւ բարձր արարէք զնա յաւիտեան: