Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Սերո Խանզադյանի խոսքը Կրեմլի և Հայ ժողովրդի մասին

Սերո Խանզադյանը շատ է կապված եղել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի հետ:

Դեռ խորհրդային տարիներին նա եղել է այնտեղ, իր Հայրենապատում գրքի համար նյութեր հավաքագրելու համար:

Սերո Խանզադյանի այցը Շահումյան 1989թ.

1990 թվականի հունվարի 9-ին, Մարտունաշեն-Գետաշենի մոտակայքում, ազերիների կողմից գերի էին վերցվել 18 հայեր: Նրանք գնացել էին թաղման արարողությանը մասնակցելու համար և գերի վերցվել:

Նրանց մեջ էր նաև Շահումյանի շրջանի ղեկավարությունը` Շահեն Մեղրյանը, Վլադիմիր Աղաջանյանը: Միայն պատասխան քայլով` ադրբեջանցիներին ևս պատանդ վերցնելուց հետո, նրանց սկսեցին փոխանակել:

Երևանում շահումյանցիների հավաքին հրավիրված էր նաև մեծ հայ գրող` Սերո Խանզադյանը:

Խանզադյանը ասում է `

"Սիրելի բարեկամներ, թե ինչպիսի տառապանք ապրեց մեր ազգը թուրք ադրբեջանցի բարբարոսների կատարածը դուք լավ գիտեք:

Մեր ժողովուրդը այսպիսի խոսք ունի: Ասում է` "Օձը` ջուր խմող մարդուն չի խայթում": Մարդիկ վեր կենան գնան, հարազատ թաղեն, որից հետո դուք ճանապարհին գաք, տեղում բռնեք ու նրանց գերի տանեք: Սա միայն կարող է թուրքը անել: Միայն:

Չեմ սիրում Կարլ Մարքսին, բայց ասույթներ ունի, որոնք սքանչելի են: Դա ձեզ էլ երևի հայտնի է: Նա ասում է` "Աշխարհի կոնտինենտի ամենա ընտիր մասը Փոքր Ասիան է: Գրավեցին բարբարոս թուրքերը և մարդկության քաղաքակրթությունը 1000 տարով հետ գցեցին: "

Մեր ժողովուրդը կրկնակի տագնապի մեջ ընկավ Վլադիմիրի և իր ընկերների պատճառով:

Այսօր հայ ժողովրդի համար ամենաստոր թշնամին դա Մոսկվայի Կրեմլն է:

Հիշեցեք: Ամսի 5-ի իմ ճառի մեջ, Գերագույն Սովետի իմ ելույթի մեջ ես դա ասել եմ:

Երանի ձեզ որ այդ դահլիճում չեք նստած: Ոչ երանի մեզ, հատկապես հայերիս, որ նստած ենք այդ դժոխքում` Մոսկվայում: Այդ սարսափի մեջ: Երևի լսել եք, ինչպես Սերգեյ Համբարձումյանն ասաց, նոյեմբերի 28-ին.

- Ваше решение мы не принимаем, скажите чем вы можете помочь? Наш народ проливает кровь в Шаумяне, в Карабахе, в пограничных районах.

Էդ բանը` Լուկյանովը, թե.

- Ничем не можем помочь. Вы идите и найдите общий язык с азербайджанцами

Տեղիցս վեր կացա, միկռոֆոնը վերցրի, ասի.

- Раз вы ничем не можете помочь, уходите сейчас же оттуда.

Նիշանովը բան նստած կողքը, ասի.

- Уходите сейчас же оттуда. Это не ваше государство, это мое государство и тех депутатов, которых народ избрал. А вы назначенные там. Болтаете только 6 месяцев.

Էս բանը, թե.

- Посмотрите, посмотрите. Наш известнейший писатель тоже с эмоциями.

Նորից վերցրի, ասի

- Поймите, без эмоций на свете нет жизни. Даже,- ասի, - мухи живут эмоциями.

Էն ինչի դեմ որ դուք եք անում, Գյուլիստանն է անում, Ղարաբաղն է անում այսօր, այդ գործը շարունակությունն է դեռևս 3-400 տարի առաջ Շահ Աբասի սկսածի:

Մեր ազգը այսօր, խնդրում եմ լավ իմանաք, խաբված ազգ է:

Մեր ազգը նախ խաբվեց Հոկտեմբերյան հեղափոխություն կոչվածից: Ժողովուրդը ինչ պիտի անի? Ժողովուրդը, լսել եք, որ ասում է Մյասնիկյան, բան - բոլորի արձանները պիտի պայթեցնեն, հեռացնեն: Իհարկե, իհարկե: Այսօր ես գրում էի, թե Գևորգ Աթարբեկյանը ինչեր է արել փետրվարին 21-թվականին: Մի խոսքով:

Հետո գիտեք ինչ: Մեր գավառը, ձեր գավառը զարմանալի մի հատկություն ունի: Երբեք չի հուսահատվել: Եթե հիշում եք "Մխիթար Սպարապետ" գրքի մեջ այսպիսի տող կա: Երբ Դավիթ Բեկին թաղում են, ժողովուրդը լաց է լինում,

Մխիթարը բարձրանում է քարի վրա և ասում է.

- Մի լաց ժողովուրդ: Լացող աշխարհին խղճացող չկա:

Մոսկվան, քիթը ցցելա Կրեմլը, որովհետև 60 տարի մենք նրան լսում էինք: Իսկ հիմա տեսեք"

Նկարահանման մեջ` կինը, որի հետ պարում է մեծ գրողը, մեր զոհված ազատամարտիկ` Արծվիկ Պետրոսյանի մայրն է, տիկին Լիդան: Նրա որդին զոհվել է 1992 թվականի օգոստոսի 22-ին Լաչինի մարտերի ժամանակ:

Դիմելով Դերենիկ Պետրոսյանին, Խանզադյանը ասում է.

- Մի բան ասեմ, Դերո: Ինձ թվում էր, որ հայ ժողովրդի հարսերն ու տիկնայք ինչ-որ չափով իրենց արքայական գեղեցկությունը կորցրել են: Բայց այսօր, մեր Շահումյանի, Գյուլիստանի օջախում, ես հիմա տեսա, թե ինչպես են պահել մեր ազգային հատկությունը: Կանայք, աղջիկները մեր գեղեցկությունն են: Տղամարդիկ վեր կացեք: Էս սիրուն աղջիկների, կանանց կենացը խմենք: Ես Ձեր ցավը տանեմ: Ես Ձեր ցավը տանեմ":

Վերջում Խանզադյանը կարդում է Սայաթ-Նովայից մի հատված`

Էրեսըս դի ոտիտ տակըն` անց կաց,
փիանդազի նըման.
Յա'ր, քիզիդ խոսիլ իմ ուզում` Շահի
իլթիմազի նըման.
Աջայիբ սուրաթի տեր իս` ռանգըտ է
գուլգազի նըման: "

Վունց դիմանամ էսչափ չարին`
Աչկեմես կաթում է արին.
Սայաթ Նովայ , նազլու յարին`
Գընած նոքարի նըման իս:

Մի ասիք, թե էս խեղճ սազանդարն ովա` Կրեմլինա սա ասել, է :))))
Խոսքի տեր եմ, հյունարս էլ գրողա
Արութինն եմ, ինձ կոսին` Սայաթ-Նովա
Հենց բան կոսին, ամպերին մեջ կգոռա:

Վերջում արդեն կատակներն էին`

Խանզադյանն պատմում է.

"Իմ պապիս հարցնում են,

- Քանի խոխա օնես?

Ասումա.

- Ես? Քրունգին տակին քանի ծառ կա, տակին մինն օնեմ:"

Աղբյուր՝ Sarcashen.blogspot: