Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

«Հրաշք Վանիկը»

«Հրաշք Վանիկը» վավերագրական ֆիլմը 2008թ. ստեղծվել է «Շողակաթ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ, որում ներկայացվում է նկարիչ, մշակութային, հասարակական գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի կյանքն ու գործունեությունը:

Ուզում ենք, որ ճանաչեք Վանիկին, Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանին, մեծ մի մարդու, որ լուռ արեց իր գործը, ողջ կյանքի մի գործ, որը մեզ մեր ինքնությանը բերելուն էր կոչված: Ուզում ենք, որ Վանիկ Շարամբեյան մարդու տեսակը լինի այսօր մեզ իշխողը, որ Վանիկի մասին խոսեն այսօր, որ դեպի Վանիկի գործն ու Վանիկի աշխարհը գնանք: Իսկապես Հրաշք Վանիկի Հրաշք աշխարհը․․․

Հեղինակ՝ Լիլիթ Դավթյան
Ռեժիսոր՝ Կարեն Ադամյան