Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Որ անսկիզբն յէութեանդ

Որ անսկիզբն յէութեանդ ես Աստուած. այսօր զգեցար զգեստ հողեղէն ծառայի ծածկելով զմերկութիւն նախահօրն. օրհնեալ եկեալդ ի փրկութիւն ազգի մարդկան: Որ վերօրհնիս ի հրեղէն քերովբէից այսօր եկիր կամաւ ի վերնատունն խորհրդոյ. լուացեր զաշակերտսն յօրինակ վասն մեր. օրհնեալ եկեալդ ի փրկութիւն ազգի մարդկան: Որ յաթոռ փառաց նստիս ընդ հօր. այսօր բազմիլ ընդ աշակերտսն յանձն առեր. բաշխելով զմարմին եւ զարիւն քո սուրբ. օրհնեալ եկեալդ ի փրկութիւն ազգի մարդկան:

Հինգշաբթի օրվա Տեր հերկնից շարականը: