Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Փավստոս Բուզանդ

Հայ պատմագիր, 4-5-րդ դար։ Նրա «Պատմություն Հայոց» ընդգրկում է մեր պատմության շուրջ կեսդարյա ժամանակաշրջանը և ավարտվում 387թ. Հայաստանի բաժանումով։ Պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի 4-րդ դարի քաղաքական պատմության, ներքին կյանքի, հասարակական–քաղաքական կառուցվածքի, դասակարգային ու ներդասային պայքարի, նրանց փոխհարաբերությունների, եկեղեցակրոնական հարցերի, ժողովրդի կենցաղի, հավատալիքների, պարսկա–բյուզանդական հակամարտության մեջ Հայաստանի դերի մասին։ Գրքում հեղինակը լայն տեղ է հատկացնում Հայաստանի և հարևան հզոր տերությունների փոխհարաբերություններին։

*Հայոց լեզվով խոսող թորգոմական աշխարհը անառաջնորդ մնալով՝ կույրերի նման մոլորվեց: Նրան տրվեց մոլորության հոգի. աչքեր, որ չտեսնեն, ականջներ, որ չլսեն, սիրտ, որ չհասկանան:

*Որովհետև աստվածային խոսքի քարոզությունը նրանց չտվեց ճշմարիտ հավատի գիտությունը, ինչպես ուրիշ ազգերին, հավատացյալներին ու իմաստուններին…, նրանք հրեաների կուրացած ու խավարած մտքերի նման կաղում էին ճշմարտության մեջ:

*Անմիտ որդիք և ոչ իմաստուն որդիք իմաստուն են չարիք գործելու մեջ, իսկ բարիք գործել նրանք երբեք չգիտեցան:

*Հաստ պարանն ավելի հեշտ կմտնի ասեղի անցքով, քան արգահ մեծատունը՝ արքայություն:

*Չկան բառեր և խոսքեր, որոնց ձայնը չլսվի:

*Իրավունքը մեռավ. եթե նա գոյություն ունենար, բայց կորած լիներ, կփնտրեինք և կգտնեինք:

*Վա՜յ նրան, ով տուն է շինում ոչ արդարությամբ և վերնահարկ է կառուցում ոչ իրավունքով:

*Պետք չէ, որ հովիվը իր խաշինքը թողնի, այլ պետք է իր կյանքը զոհի ոչխարների համար:

*Մեր աշխարհը կորավ, որովհետև անմեղ տեղը արդար արյուն թափվեց:

*Պատերազմի մեջ մահից մի վախենաք:

*Ձեզ հեռու պահեք նենգությունից, պղծությունից ու չարությունից:

*Երկրի վրա քաջության անուն թողեք:

Աղբյուր՝ Մագաղաթ․am