Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Տեր Ղազար քահանա Պետրոսյան․ «Պետք է ապերախտ զավակ չլինել»

«Պատասխան ԿԳ անկիրթ նախարարին»

«Լսի՛ր երիտասարդ, բազմաթիվ կարդացածդ գրքերից չկարողացար սովորել այն պարզունակ ճշմարտությունը, որ Հայոց տառերը գրողը՝ Ս. Մեսրոպ Մաշտոցը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանա է եղել եւ տառերը գրելու գլխավոր նպատակը եղել է՝ որպեսզի Աստված խոսի հայերեն, այսինքն՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանելը:

Ուրեմն՝

1. Հայոց դպրոցի եւ դպրության հիմնադիրը Հայոց Քահանան է:

2. Հայոց դպրոցների ե՛ւ ուսուցիչներ, ե՛ւ շատ դեպքերում կազմակերպիչները եղել են քահանաները՝ ցայժմ սփյուռքում տեսնում ենք:

3. Հայոց ամենանշանավոր եւ ամենատաղանդավոր բանաստեղծը՝ Ս.Գրիգոր Նարեկացին քահանա էր:

4. Հայոց պատմահայրը՝ Ս.Մովսես Խորենացին քահանա էր:

5. Հայոց հին եւ ամենանշանավոր ասղագետը՝ Անանիա Շիրակացին քահանա էր:

6. Հայոց իրավաբանության թագակիրը՝ Մխիթար Գոշը քահանա էր:

7. Հայոց առաջին տպագիր գրքի հեղինակը՝ Հակոբ Մեղապարտը քահանա էր:

8. Հայոց դպրությունը աշխարհին ներկայացնող Մխիթարյան հայրերը ՝ բոլորը քահանաներ էին:

Եվ, ի վերջո, ես իբրեւ երեք դպրոցահասակ տղաների հայր, պահանջում եմ, որ քահանան անպայման պիտի այցելի դպրոց, որ օրհնի մեր երեխաներին՝ Աստծո օրհնանքը փոխանցի մեր մատաղ սերունդին, որպեսզի մեր զավակները կրթվելով դպրոցում՝ կարողանան հեռու մնալ ամեն չար ճանապարհներից:

Զարմացա, որ քահանայի այցի դեմ, Հայ եկեղեցու պատմություն առարկայի դեմ հակառակախոսող նախարարդ քեզ հայտարարել ես Հայ եկեղեցու զավակ, եւ ուրեմն՝ պետք է ապերախտ զավակ չլինել»

Աղբյուր՝ ԻՐԱՎՈՒՆՔ