Այսպէս է ասում Տէրը. «Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կհաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում» (Մատթեոս 13:41)

Հրեշտակը ուսին

Բոգդան Գևորգի Հովհաննիսյան (1950, փետրվարի 4, Ձաղիձոր), հայ քանդակագործ, գեղանկարիչ։

Բոգդան Հովհաննիսյանը զբաղվում է գեղանկարչությամբ, գրաֆիկայով, քանդակով և խաչքարագործությամբ։ Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Հովհաննիսյանի հեղինակած խաչքարերը տեղադրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Անգլիայում։ Պահպանված լուսանկարների օգնությամբ Բոգդան Հովհաննիսյանը սկսել է վերականգնել ադրբեջանցիների կողմից կործանված Ջուղայի խաչքարերից։

Հովհաննիսյանը զբաղվում է նաև բանահավաքչությամբ, գրառել և հանրապետական փառատոներին ու զանազան միջոցառումներին անձամբ հնչեցրել է մի շարք ժողովրդական երգեր՝ արժանանալով երգարվեստի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանի դրվատանքի խոսքերին։ Ղեկավարում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ազգագրական երգչախումբը։