Այսպէս է ասում Տէրը. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը» (Օրենք 30:19)

Արամայիս Սահակյան

Արամայիս Ադամի Սահակյանը ծնվել է 1936 թ. մայիսի 24-ին, Արծվաշեն գյուղում: Հայտնի բանաստեղծ, հրապարակախոսն ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրաgույն դասընթացներին 1967թ.-ին։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում (1960-1965), «Գարուն» գրական ամսագրում (1967-1970), ՀԼԿԵՄ Կենտկոմում (1970-1971), ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (1971-1977)։ 1982-ից «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն է եղել։ Նրա գրքերն են «Աստղիկներ» (1958), «Սիրո հասակ» (1959), «Մենք միասին ենք» (1964), «Ապրել և սիրել» (1968; այս գրքի համար ստացել է ՀԼԿԵՄ մրցանակ1970 թվականին), «Երջանիկ եղեք» (1972), «Ես սիրում եմ ձեզ» (1975) և այլն:

Դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ա․ Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր։

Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են հայկական և համամիութենական մամուլում: Բազմաթիվ երգերի տեքստերի հեղինակ է, թարգմանվել է աշխարհի 30-ից ավելի լեզուներով: Զբաղվել է  նաև թարգմանությամբ: Մոտ երեք տասնյակ երկեր է տպագրել, բազմաթիվ աշխատություններ թարգմանել ռուսերենից:

2003թ.«Ծիծաղի տուն» հաղորդաշարի համար արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի, 1998թ. Բեյրութում` «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալի, 1986թ. «Ոզնի» երգիծաթերթում տպագրված բանաստեղծությունների համար «Ոսկե գրիչ» մրցանակի, 1984թ. քնարական բանաստեղծությունների համար` Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, 1970թ. «Ապրել և սիրել» գրքի համար արժանացել է Հայաստանի կոմերիտմիության կոչման:

Աղբյուր՝ «Արմենպրես»

Տեսանյութը «Հայադարան» հաղորդաշարի