Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը» (Ելք 15:

Տեր-Ղազար Պետրոսյան

«Լսի՛ր երիտասարդ, բազմաթիվ կարդացածդ գրքերից չկարողացար սովորել այն պարզունակ ճշմարտությունը, որ Հայոց տառերը գրողը՝ Ս. Մեսրոպ Մաշտոցը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանա է եղել եւ տառերը գրելու գլխավոր նպատակը եղել է՝ որպեսզի Աստված խոսի հայերեն, այսինքն՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանելը»...

Տեր Ղազար (ավազանի անունը՝ Հայկ) քահանա Պետրոսյանը ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին, Ապարան քաղաքում: 1984-1994թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ավարտել տեղի ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը: 1994-99թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը: 1997թ. նոյեմբերի 16-ին ձեռամբ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստացել է դպրության աստիճաններ, նոյեմբերի 30-ին ձեռնադրվել է սարկավագ: 1999-2001թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում՝ որպես դասակի հրամանատար: 2001-2004թթ. ծառայել է Երևանի Մալաթիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես սարկավագ: 2002-2004թթ. սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանը: 2004թ. հոկտեմբերի 10-ին ձեռամբ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 2004թ. դեկտեմբերի 1-ից առ այսօր ծառայում է Արարատյան Հայրապետական թեմում՝ Արարատի մարզի Բյուրավան գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ամուսնացած է, ունի 3 որդի: