Այսպէս է ասում Տէրը. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը» (Օրենք 30:19)

Գրիգոր Արծրունի. Ազգը և հարստացածը

«Այն ազգը, որի անդամները իրանց մեջ չունեն ոչինչ հասարակական կապեր, որոնք անդադար աշխարհի չորս կողմը ցրվում են, որոնք չգիտեն միասին ապրել, միասին իրանց ցավերը և ուրախությունները տանել,- այն ազգը, որ գոհ է լինում, երբ հեռու աշխարհում իր հայրենակիցներից կտրված, կարողանում է անազնիվ վաճառականություն անել, խաբել օտարազգիներին, շահվել, հարստանալ, և միևնույն ժամանակ պարծենալ, թե հավատարիմ է մնում իր ազգությանը, որովհետև կառուցած ունի մի եկեղեցի, թեև մոռացած և արհամարհում լիներ իր մայրենի լեզուն, - այդ տեսակ ազգը՝ ազգություն չէ, նա մինչև անգամ հասարակություն չէ, - այլ միայն մի աղանդ է...

... Անբարոյական մարդիկ, անհատներ ամեն ազգության մեջ կան, - բայց եթե գրեթե ամբողջ ազգը նախանձով է նայում այն մարդու վրա, որ հարստացել է ամենակեղտոտ միջոցներով, համարում է նրան առաջին մարդ, պաշտում է նրան, երկրպագում է նրան, ներում է նրան իր անցյալը, անվանում է նրան ազգի բարերար, այն պատճառով, որ այդ մարդը, ամենաաններելի միջոցներով հարստանալուց հետո, մի կողմից տոկոսով փողեր է տալիս օտար երկրում զետեղված խաբեբա ազգային վաճառականներին, մյուս կողմից կեղծավոր կերպով իրան ազգասեր է ձևացնում՝ գողացած փողից մի քանի ավելորդ կոպեկներ ազգային գործերի վրա նվիրելով, - այդ տեսակ ազգ, ցավելով պետք է ասենք, եթե չփոխե իր ընթացքը, կարող է ապագայի համար, որպես ազգային բարոյական միավոր, որպես մարդկության մի անհատ` կորած համարվել»:

Գրիգոր Արծրունի, 1876թ.