Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ փոխ էք տալիս նրանց, որոնցից յետ առնելու ակնկալութիւն ունէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ են փոխ տալիս մեղաւորներին, որպէսզի նոյն չափով յետ առնեն» (Ղուկասի 11:37)

Աղասի Այվազյան. «Խոսքը»

- Խոսքը ոչինչ չարժե, գործել է պետք,- հանդիմանանքով ասաց թոռնուհիս: Նա շատ լռակյաց է, ինքն իր մտքի մեջ և փոքր-ինչ արհամարհանքով է վերաբերվում ծերունական ծանրաշարժությանը:

- Օր ու գիշեր խոսում են, մեջն ի՜նչ կա...

- Երբեմն մրթմրթում է նա: Ես դեռ տխրեցի նրա ճշմարտությունից, հետո ուշացած մտաբերեցի. աղջիկս հղի էր, իսկ վիճակը մեր` անձուկ, ճամփու վրա, Հայաստան էինք գալիս հեռուներից:

- Վիժեցնել է ուզում, ճար չկա... - ասաց կինս ականջիս:

Ես նույնպես շփոթի մեջ էի և չգիտեի` ինչ անել: Ու առանց ուղեղիս միջամտության և չգիտեմ` ինչու՞ և ի՞նչ նպատակով, ինքս համոզված չլինելով ասածիս նպատակահարմարությանը, ակամա արտաբերեցի մի բառ.

- Ծնի՛ր: Եվ ծնվեց թոռնիկս:

Ու հիմա իմ առջև եռանդուն պարում է իմ մի հատիկ Բառը և արհամարհում է աշխարհում ասված ու ասվող խոսքերը:

Աղբյուր՝ Hetq.am