Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

«Լույսի մեջ մնա Արցախը միշտ»․ Արաքս Մանսուրյան

Արաքս Եղիայի Մանսուրյան (1946, օգոստոսի 1, Բեյրութ, Լիբանան), հայ օպերային երգչուհի, սոպրանո։

Կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և նկարիչ Մհեր Մանսուրյանի քույրն է, ՀՀ վաստակավոր արտիստ‌ Շուշան Պետրոսյանի մայրը։

Արաքս Մանսուրյանի մասին

Ինձ ողջ կյանքում թվացել է, թե հոգուս բազում կարոտներից կա մեկը` ժառանգականորեն հարազատ, արյունս տակնուվրա անող և հավիտենականորեն անհասանելի... Դժվարանում էի գտնել դրա ստույգ անվանումը, սակայն երբ Արաքս Մանսուրյանի կատարմամբ լսեցի հայ հոգևոր երգերը, հասկացա, որ ինձ հենց այդ էր պակասում՝ դարերից եկած հայ ոգեղենության ազնվական ու լուսավոր մարմնավորում: - Սերգեյ Փարաջանով

Ինձ առավելապես հուզում են Արաքս Մանսուրյանի հոգևոր երգերի կատարումները: Դրանց ոգին և երաժշտական կատարյալ ձևը, կառուցվածքը ներդաշնակ են: Հենց դրանում է կայանում կատարողի բարձր արվեստը: Արաքսը գեղեցիկ է ամեն ինչում: Նրա գեղեցկությունը հարստանում և լուսավորվում է ոչ պակաս գեղեցիկ մարդկային հատկություններով՝ հմայքով, քնքշությամբ, բարությամբ, մեծ կուլտուրայով: Որպես նկարչուհի ես հմայված եմ Արաքսի ուրույն գեղեցկությամբ և նկարել եմ նրա հինգ դիմանկարները: Սակայն համոզված եմ, որ նկարելու եմ կրկին, հիացմունքով ու սիրով: - Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան