Այսպէս է ասում Տէրը. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի» (Հովհաննես 8:31)

Ավետ Տերտերյան. «Մնացյալը կյանքն էր...»

Ավետ Տերտերյան. «Մնացյալը կյանքն էր...» տեսաֆիլմը նվիրվում է հանճարեղ հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:

Տեսաֆիլմում օգտագործված են եզակի կադրեր կոմպոզիտորի անձնական արխիվից: Նկարահանումները կատարվել են Այրիվանում, նրա ձեռքով կառուցված տանը:

Տերտերյանի մասին պատմում են նրա որդին՝ երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը, Այրիվանի նրա հարևանները:

Հնչում են հատվածներ Ավետ Տերտերյանի ինչպես 60-ական թվականներին գրված երգերից, այնպես էլ նրա հանրահայտ 3-րդ և 6-րդ սիմֆոնիաներից:

Օգտագործված են նաև ՄՈԿՈ-ի կտավների վերատպությունները:

Նախագիծը՝ Արայիկ Մանուկյանի

Տեսաֆիլմը՝ Webtv.am Մշակութային ինտերնետ հեռուստատեսություն