Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Ավետիս Ահարոնյան․ «ժողովուրդ Հայոց, ներքին խաղաղություն, այն քեզ պետք է քո հող ու ջրի չափ»

Ազգային խոշոր փլուզումների, թշվառության օրերին, երբ կատաղության և ավերածի մրրիկները քչքչալով անցնում են օրհասների վրայով, ամեն ինչ անցնում է.
Եվ իշխան և զորական.
Եվ փառք ու ծիրանի.
Եվ գանձ ու ճոխություն.
Եվ դղյակ ու բերդեր.
Եվ պալատ ու ապարանք… Ու մնում են կանգուն միայն գիրն ու լեզուն, որոնք իրենց խորհրդավոր ծոցում հարազատ մոր քնքշությամբ ծածկում ու պահպանում են անաղարտ այն ամենը, ինչ փլել է ու խորտակվել, բոլորը, ինչ մի նկուն, ավերված ազգ կարող է ըղձալ, հուսալ և երազել:
Սիրենք գիրն ու լեզուն:

* * *

Հայ ժողովուրդը մի առած ունի. «Աստված սարը տեսել է` ձյուն դրել»: Ճշմարիտ է այս առածը ամբողջ աշխարհի համար, բացի մեզնից: Մեզ համար չէ դա: Մեր լեռների վրա ձյունն ավելի ծանր էր, քան մեր լեռների տարողությունը: Մեր երկրի ձյունը չէր միայն մեր վրա թափվողը, այլ ամբողջ աշխարհի ձյունը: Մեր ձյունը շատ ծանր եղավ, մեր մեջքը խորտակեց և երկրե-երկիր ընկանք: Ժամանակն է, որ խորհենք, իրար հասկանանք:
Այս բոլորի դեմ խաղաղություն փնտրիր, ժողովուրդ Հայոց, ներքին խաղաղություն, այն քեզ պետք է քո հող ու ջրի չափ:

Աղբյուր՝ Hovikcharkhchyan