Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսպես աղոթեք.«Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը»»։ (Մատթեոս 6:9)

Մկրտիչ Արմեն․ «Երևան»

Մկրտիչ Արմենը ծնվել է 1906 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ արհեստավորի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի Սուրբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է տղայոց գիմնազիայում, հետո Ամերկոմի դպրոցներից մեկում։ Ուսանել է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում։

1921թ. եղել է բանվորագյուղացիական տեսչության ցրիչ, 1923-1925թթ. պատկոմական հրահանգիչ, ապա խրճիթվական ընթերցարանների հրահանգիչ: 1925թ. տեղափոխվել է Երևան և մի քանի տարի աշխատել «Գրական դիրքերում» և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրերի խմբագրություններում՝ որպես պատասխանատու քարտուղար, ապա «Հայկինոյի» գեղարվեստական խորհրդի քարտուղար:

1937թ.-ին շատ հայ մտավորականների նման Մկրտիչ Արմենը՝ որպես ժողովրդի թշնամի, ձերբակալվում է և աքսորավայրում անցկացնում ութ ծանր ու ձիգ տարի։ 1945թ. արդարացվում է և վերադառնում։ 1971թ.-ին «Հայֆիլմ» կինոստուդիան էկրանավորել է Մ. Արմենի «Հեղնար աղբյուր»-ը։

Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը:

«Երևան»

Մկրտիչ Արմենի «Երևան» էպոպեան առաջին և միակ անգամ լույս է տեսել 1931 թվականին, ինչպես գրքում է նշված` Մոսկվայում: Հետագայում այն այդպես էլ չվերահրատարակվեց, թեպետ 1960-ականներին իրականացված Մկրտիչ Արմենի երկերի ժողովածուի հրատարակությունը 5 հատորով թերևս բարեպատեհ առիթ էր դրա համար: Դժվար է ասել, թե ինչն է եղել Մկրտիչ Արմենին «անտեսել» իր լավագույն ստեղծագործություններից մեկը: Մանավանդ որ` հաշվի առնելով էպոպեայի լույս տեսնելուց հետո քննադատությունների ալիքը, ընդհուպ` գրքի արգելումը 1930-ականներին, հետագայում ինչ-որ առումով դրանց պատասխանելու հնարավորությունը հենց այդ վերահրատարակությունը կարող էր լինել: 1933 թվականի նոյեմբերի 18-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում լույս տեսած «Հայ պետհրատի արտադրանքի իդեոլոգիական անկայունության մասին» որոշումը, որտեղ ի թիվս այլ գրքրեի` արգելանքի տակ էր դրվում նաև Մկրտիչ Արմենի «Երևան» գիրքը, որը քարոզում է տեղական նացիոնալիզմ և կոչ է անում կողմնորոշվել դեպի ֆեոդոլական Արևելքը»: «Երևան» էպոպեան բոլորովին այլ մտածողություն ու գրողական ձեռագիր է երևան բերում, և կմղեր Մկրտիչ Արմենի գրողական կերպարն ու ստեղծագործական դիմագիծը քննել ու գնահատել բոլորովին այլ լույսի ներքո:

1920-ականներին հրատարված մոդեռնիսատական այս վեպը պիտի իր հետքն ու ազդեցությւնն ունենար հայ գրականության ընթացքի վրա, սակայն այն ավելի շատ դառը հետք թողեց գրողի ճակատագրի վրա: Այս յուրօրինակ էպոպեայի մասին է Արքմենիկ Նիկողոսյանի ու արձակագիր Արամ Պաչյանի հետաքրքիր զրույցը «Բարձր գրականություն» շարքում:

Աղբյուր՝ Yerevan.today